8:03 PM Գագիկ Սուրենյանը վերջապես հայտարերեց, թե ինչպիսի սառնամանիք է լինելու այս ձմռանը | |
Araratnews.am-ը գրում է. Այս տարի գիտնականները կանխատեսել են ցուրտ ու երկարատեւ ձմեռ: Արդյոք այս տեղեկությունը հավաստի՞ է` կապ հաստատեցինք ՀՀ ԱԻՆ հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանի հետ: Նրա խոսքով՝ այդ տեղեկությունը տարածվել է ռուսական ֆեյք կայքերից: «Ես ո՛չ հերքում, ո՛չ էլ հաստատում եմ այս կարծիքը։ Միայն կարող եմ ասել, որ օդերևութաբանական համաշխարհային կենտրոնները՝ Մելբուռնը, Վաշինգտոնը և Մոսկվան և առհասարակ ոչ մի օդերևութաբանական ազգային ծառայություն, նման հայտարարություն չի արել: Ես տեղյակ չեմ, թե որտեղից է տարածվել այս ինֆորմացիան»,- ասաց նա: ԱԻՆ հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետի պարզաբանմամբ` ձմռան վերաբերյալ կանխատեսումներն ավարտվում են նոյեմբերին։ Այդ կանխատեսումները, մասնագետի խոսքով, հիմնված են երկրագնդի մասշտաբով մթնոլորտի շրջանառական պրոցեսների մանրամասն ուսումնասիրության և հատուկ մաթեմատիկական մոդելներով կլիմայական տվյալների հաշվարկումների վրա։ «Այս պահին ես չեմ կարող ասել, ով է այս նյութի տարածման հեղինակը, բայց միանշանակ կարող եմ ասել, որ այն պաշտոնական բնույթ չի կրում և հաստատված չէ ո՛չ Համաշխարհային օդերևութաբանական կազմակերպության, ո՛չ էլ այլ երկրների օդերևութաբանական ազգային ծառայությունների կողմից»,- մանրամասնեց ԱԻՆ հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետը: Նյութը` սկզբնաղբյուր կայքում | |
|
Total comments: 0 | |