Վերջին շրջանում մեծ աղմուկ բարձրացրած, ասմունքող Լիանա Զուրաբյանը AFRO dance studio -ի հյուրն է եղել և Էվա Սիմոնսի «Policeman» երգի ներքո պար է բեմադրել, թե ինչպես է մեքենա վարում և ինչպես են ոստիկաններն իր մեքենան «կանգնեցնում»: Ի դեպ, պարային տարբերակում՝ ինքն է «պատժում» ոստիկաններին:
Համացանցում երևեկվանից քննարկվում է դերասանուհի Անատի Սաքանյանի ամուսնալուծությունը: Նշենք, որ դերասանուհին հերքում էր, որ ամուսնալուծվել է, իսկ նրա ամուսինը սառնսրտորեն հայտարարեց, որ հիասթափվել է ու բաժանվել:
Հետո Անատին ստիպված եղավ հայտարարել, որ բաժանվել է ամուսնուց:
Ահա, դեռ նոր է բաժանվել ամուսնուն, սակայն դերասանուհին ինստագրաի իր էջում նոր լուսանկարներ է հրապարակել, որում ցույց է տալիս, որ նրան ծաղիկներ են նվիրել:
Այս լուսանկարից պարզ է դառնում, որ Անատին նոր սեր է գտել, թե ով է նա, դեռ գաղտնի է:
ՀՀ քննչական կոմիտեի Երեւան քաղաքի քննչական վարչության Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում քննվող քրեական գործով բացահայտվել է 5-ամյա մանկահասակ երեխայի նկատմամբ սեքսուալ բնույթի բռնի գործողություններ կատարելու դեպքը. մեղադրանք է առաջադրվել 1 անձի:
ՀՀ Քննչական կոմիտեից NEWS.am-ին հայտնում են, որ սեպտեմբերի 5-ին հաղորդում է ստացվել Լոռու մարզի բնակչից՝ 5-ամյա երեխայի հորից, առ այն, որ Երեւան քաղաքի մի բնակիչ իր մանկահասակ դստեր նկատմամբ կատարել է սեքսուալ բնույթի բռնի գործողություններ:
Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 139-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետի հատկանիշներով, եւ Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում ձեռնարկվել են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ հաղորդման մեջ մատնանշված հանգամանքներն ստուգելու ուղղությամբ։
Արդյունքում պարզվել է, որ 2012թ. ծնված փոքրիկն իր մոր հետ 2017 թվականի օգոստոսի 19-ից սեպտեմբերի 1-ը հյ
... Read more »
Երգչուհի Ալլա Լևոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
«Իմ շատ սիրելի և հարգելի ընկերներ, ես որոշել եմ լքել համացանցը, բայց ոչ երբեք ձեզ `իմ անփոխարինելի ու հարազատ երկրպագուներին: Ես անչափ շնորհակալ եմ ձեզ, ձեր ջերմության և սիրո համար: Որոշել եմ ամողջովին ժամանակս նվիրել ընտանիքիս և արվեստին, իսկ այս տիրույթը, հավատացեք, խանգարում է և չի թողնում, որպեսզի լիովին մնաս ինքդ քեզ հետ: Ի վերջո ավելորդ ինֆորմացիան ծանրաբեռնում և խանգարում է… Անչափ շնորհակալ եմ բոլորիդ և շատ եմ ուզում, որ իրար հանդեպ ավելի բարի ու հանդուրժող լինեք : Ես ձեզ շատ սիրում եմ…»:
Ինստագրամից որպես «ամենամեծ կրծքերով հայ մոդել» հայտնի Անչոկը, ում սկանդալային ֆոտոշարքերը պարբերաբար հայտնվում են համացանցում, որոշել է «ամենամեծ» անվանակարգում նոր ռեկորդներ սահմանել և հանգիստ չի տալիս բժիշկ-կոսմետոլոգներին:
Անչոկը կարծում է, որ կապիկի հետույք հիշեցնող և դեմքի ծավալի 70%-ը զբաղեցնող շուրթերը գայթակղիչ են և գեղեցիկ:
Ո՞վ է խաբել ձեզ՝ նման ձև մտածող աղջիկներ: Նորմալ մարդն այս բերանին նայելիս միայն կարող է ցավակցել տիրուհուն, ով պլաստիկ վիրահատության զոհ համարվելու բոլոր նախադրյալներն ունի:
Ադրբեջանը դեռ 1988-ին սկսել էր ահաբեկություն Սուբգայիթի, Բաքվի ու Ղարաբաղի հայերի դեմ՝ նացիստական juden frei սխեմայով, բայց հայերի, այլ ոչ թե հրեաների վերաբերյալ։ Այս մասին իր Facebook-յան էջում գրել է բլոգեր Ալեքսանդր Լապշինը։
«Ամոթ է խոստովանել, բայց մինչեւ ազերյան բանտում հայտնվելը ես անկեղծորեն կարծում էի, թե ղարաբաղյան հակամարտությունը շատ վիճելի է ու պետք է լուծվի Ադրբեջանի ազգային սահմանների հանդեպ հարգանքով։ Ինչ հիմար էի ես։ Ադրբեջանը դեռ 1988-ին սկսել էր ահաբեկություն Սումգայիթի, Բաքվի ու Ղարաբաղի հայերի դեմ՝ juden frei սխեմայով, միայն թե հայերի, այլ ոչ թե հրեաների վերաբերյալ։ Չնայած, Ադրբեջանի հրեաների 95 տոկոսը երկրից փախել է մոտավորապես այն նույն ժամանակաշրջանում, երբ ղարաբաղյան հակամարտությունն է սկսվել։ Ապահովագրվելու համար, համարելով, որ հայերի հարցերը լուծելուց հետո հրեաների
... Read more »
Սեպտեմբերի 14-ին, ժամը 13.30-ին, «Թուֆենկյան» հյուրանոցի մոտ տեղի ունեցած միջադեպի բացահայտման ուղղությամբ ՀՀ ոստիկանության ՔՀԳՎ, ԿՀԴՊ ԳՎ, Երևան քաղաքի և Լոռու մարզային վարչությունների ծառայողների կողմից ձեռնարկված համատեղ օպերատիվ-հետախուզական և քննչական միջոցառումների արդյունքում պարզվել է հանցագործությունը կատարելու մեջ կասկածվողների ինքնությունը՝ 1957 թ. ծնված Ռաֆիկ Խաչատրյան, 1982 թ. ծնված Ալբերտ Բլբուլյան և 1984 թ. ծնված Արմեն Կարադավիդով:
Ձեռնարկվում են օպերատիվ-հետախուզական ծավալուն միջոցառումներ նրանց հայտնաբերելու և դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ:
Araratnews.am-ը գրում է. Այս տարի գիտնականները կանխատեսել են ցուրտ ու երկարատեւ ձմեռ:
Արդյոք այս տեղեկությունը հավաստի՞ է` կապ հաստատեցինք ՀՀ ԱԻՆ հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանի հետ: Նրա խոսքով՝ այդ տեղեկությունը տարածվել է ռուսական ֆեյք կայքերից: «Ես ո՛չ հերքում, ո՛չ էլ հաստատում եմ այս կարծիքը։ Միայն կարող եմ ասել, որ օդերևութաբանական համաշխարհային կենտրոնները՝ Մելբուռնը, Վաշինգտոնը և Մոսկվան և առհասարակ ոչ մի օդերևութաբանական ազգային ծառայություն, նման հայտարարություն չի արել: Ես տեղյակ չեմ, թե որտեղից է տարածվել այս ինֆորմացիան»,- ասաց նա:
ԱԻՆ հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետի պարզաբանմամբ` ձմռան վերաբերյալ կանխատեսումներն ավարտվում են նոյեմբերին։ Այդ կանխատեսումները, մասնագետի
... Read more »
«Նռան հատիկ». այսպես է կոչվում սցենարիստ, պրոդյուսեր Դիանա Գրիգորյանի նոր հեռուստասերիալը։ Ֆիլմում նկարահանվում են Ռոզա Ֆիլբերգը, Մովսես Երեմյանը, Ջուլիետա Ստեփանյանը, Արա Դեղտրիկյանը, Արսեն Լևոնյանը և այլք։ Blognews.am-ը ներկա է եղել նկարահանման հրապարակում և ֆիքսել ամենաբարդ տեսարանը, որի ժամանակ գլխավոր հերոսին կրակում են։