loading...
Yandex.Metrica
Home » 2017 » July » 11

Image may contain: 1 person, smiling, sitting

Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում հայտնի և սիրված դերասան Հարություն Մովսիսյանի դստեր լուսանկարները

 

 

  •  
Views: 730 | Added by: edgar | Date: 07.11.2017 | Comments (0)

Image may contain: 2 people, people sitting and suit

ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայությունը զգուշացնում է, որ Ուլտրամանուշակագույն ճառագայթման ինդեքսը հուլիսի 12- ին կանխատեսվում է 6, որի դեպքում խորհուրդ է տրվում ժամը 11:00-ից 15:00-ն ընկած ժամանակահատվածում խուսափել արեգակի ուղիղ ճառագայթներից:

Հանրապետության տարածքում`

Հուլիսի 12-ին, 16-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: 13-14-ի երեկոյան ժամերին շրջանների զգալի մասում, 15-ին հյուսիսային շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ։

Քամին` հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում` 15-20 մ/վ:

Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի:

... Read more »

Views: 1029 | Added by: edgar | Date: 07.11.2017 | Comments (0)

Image may contain: 2 people, people standing, beard and outdoor

Որոշ ժամանակ առաջ համացանցում հայտնվել էր լուսանկար, որտեղ Հենրիխ Մխիթարյանի շապիկի վրա գրված էր՝ «Ներեցեք, աղջիկներ, ես ժամադրում եմ միայն մոդելներին»:

Ահա և հայ երկրպագուհիներից մեկը պատասխան գրառումն է կատարել իր շապիկին.

«Ներեցեք, աղջիկներ, ես ժամադրում եմ միայն մոդելներին: 
Լավ, Միկի, ես դեմ չեմ»:

  •  
Views: 652 | Added by: edgar | Date: 07.11.2017 | Comments (0)

Image may contain: food

Բոլորիս ամենասիրելի՝ ձմերուկ վայելելու օրերին ներկայացնում ենք ամենահամեղ ձմերուկն ընտրելու կանոնները:

1.Ըստ չափսի՝ խուսափեք շատ մեծ ձմերուկներից, հավանական է, որ դրանք արհեստական նյութերով են աճեցված:

2.Ըստ ձմերուկի վրայի մեծ դեղին հատվածի՝ ինչքան դեղին է այն, այնքան հասած է ձմերուկը:

3."Թակելով" ձմերուկը՝ ինչքան խորքից է գալիս ձայնը, այնքան հասած է այն, նաև կարելի է երկու կողմից սեղմել ձմերուկը, եթե ներսից ճաքոցի ձայն եք լսում, ուրեմն հասած է:

4.Պոչով. եթե ձմերուկի պոչը դեղին է և չոր, համոզված եղեք, որ շատ լավ հասած ձմերուկ եք ընտրել: Իսկ կանաչ պոչը վկայում է վաղ քաղված ձմերուկի մասին:

5.Բույրով. բնական աճեցված ձմերուկի կեղևը պետք է վառ արտահայտված ձմերուկի բույր ունենա. եթե այն չի բուրում, ուրեմն արհեստական պայմաններում աճեցված ձմեր ... Read more »

Views: 355 | Added by: edgar | Date: 07.11.2017 | Comments (0)

Հնդկական «Կնոջ ուժը» հեռուստասերիալն այլեւս չի ցուցադրվելու ATV հեռուստաընկերության եթերում, թեեւ սյուժեն դեռ ավարտված չէ: Այս մասին համացանցի իր էջում հայտնել է հեռուստաընկերության գործադիր տնօրեն Ռուբեն Արամյանը:

«Ահա եւ վերջ …

Սույն թվականի հուլիսի 24-ից ATV-ն հրաժարվելու է հնդկական «Կնոջ ուժը» հեռուստասերիալի ցուցադրությունից՝ չսպասելով դրա ավարտին: Գրեթե 9 ամիս առաջ ATV-ն առաջիններից էր, որ մեկնարկ տվեց հնդկական սերիալների ցուցադրությանը, բայց եկել է ժամանակը փոփոխություններ անելու համար: Ես գիտեմ, որ իմ որոշումը տակտիկական տեսանկյունից կարող է լավ միտք չթվալ, բայց ռազմավարական հեռանկարում այն ճիշտ է:

Այո՛, հնդկական սերիալներ ցուցադրելը հեռուստաալիքի համար նշանակում է ավելի քիչ ծախսերով ունենալ ավելի ռեյտինգային ծրագիր, բայց հնդկական սերիալներ ցուցադրելը նշանակում է նաեւ աստիճանաբար կրճատել սեփական արտադրությունը: Դեռ 15 տարի առաջ հայկական ալիքները գնում էին թանկարժեք արտասահմանյ ... Read more »

Views: 431 | Added by: edgar | Date: 07.11.2017 | Comments (0)

Հարավկորեացի հայտնի կատարող Psy-ի համաշխարհային հիթ դարձած Gangnam Style երգի տեսահոլովակն այլևս YouTube-ում ամենահայտնին չէ:

Դիտումների քանակով դրանից առաջ է անցել «Ֆորսաժ-7» ֆիլմից See You Again երգի տեսահոլովակը:

Ներկայում Gangnam Style-ն ունի 2 894 479 586, իսկ See You Again-ը՝ 2 895 552 454 մլն դիտում:

Հայտնի է, որ «ֆորսաժային» տեսահոլովակը նման պահանջարկ է վայելում այն պատճառով, որ դրանում ներառվել են 2013թ. ավտովթարի հետևանքով մահացած դերասան Փոլ Ուոքերի մասնակցությամբ կադրեր:

Ֆիլմում հենց See You Again երգի հնչյունների տակ է դերասանը հրաժեշտ տալիս ընկերներին ու հեռանում:

  ... Read more »

Views: 528 | Added by: edgar | Date: 07.11.2017 | Comments (0)

No automatic alt text available.

ՀՀ կենտրոնական բանկի խորհուրդն իր հուլիսի 11-ի նիստում, հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի «է» կետը, որոշել է հաստատել Հայաստանի Հանրապետության 3-րդ շարքի թղթադրամների թեմաները:

Նոր 1000-դրամանոցը նվիրված է լինելու Պարույր Սևակին: 2000-դրամանոցը՝ շախմատիստ Տիգրան Պետրոսյանին: 5000-դրամանոցը՝ Վիլյամ Սարոյանին: 10000-դրամանոցը՝ Կոմիտասին: 20000-դրամանոցը՝ Հովհաննես Այվազովսկուն, 50000-դրամանոցը՝ Գրիգոր Լուսավորչին:

100000-դրամանոցներ այլևս չեն թողարկվի:

Views: 2066 | Added by: edgar | Date: 07.11.2017 | Comments (0)