Վաղը երեկոյան Սերժ Սարգսյանը կհայտնի - 7 September 2016 - ԲլոգԼուր
Yandex.Metrica
Home » 2016 » September » 7 » Վաղը երեկոյան Սերժ Սարգսյանը կհայտնի
loading...
loading...
9:17 PM
Վաղը երեկոյան Սերժ Սարգսյանը կհայտնի

Lragir.am-ը գրում է.

Վաղը երեկոյան անցկացվելու է ՀՀԿ խորհրդի նիստ, որի ժամանակ սպասվում է, որ կուսակցության ղեկավար Սերժ Սարգսյանը կուսակիցներին հայտնելու է վարչապետի ու կառավարության հրաժարականի մասին:

Նշենք, որ ՀՀԿ-ն գործադիր մարմնի նիստ է հրավիրում ամեն հինգշաբթի, սակայն խորհրդի նիստ, որն ավելի ընդլայնված կազմով է, տարին մի քանի անգամ է հրավիրվում՝ կարևոր հարցեր քննարկելու ժամանակ:

ՀՀԿ խորհրդի անդամ Կարինե Աճեմյանը Lragir.am-ին ասաց, որ թեև խորհրդի նիստի օրակարգն իրենց դեռևս հայտնի չէ, սակայն ենթադրվում է, որ հենց կառավարության հրաժարականի հարցն է քննարկվելու:

«Մենք հենց նիստի ժամանակ էլ այդ հարցը կքննարկենք: Ամեն ամիս չէ, որ մենք ՀՀԿ խորհրդի նիստ ենք գումարում, և կարծում ենք, որ վաղվա նիստը հենց այդ հարցի հետ է կապված», ասաց Աճեմյանը:

Views: 314 | Added by: edgar | Rating: 0.0/0
loading...
Total comments: 0
avatar