8:55 PM Շվեդներն աշխատանքային օրվա ընթացքում սեքսով զբաղվելու ընդմիջում կունենան | |
![]() Շվեդները հայտնի են աշխատանքային օրվա ընթացքում սուրճ կամ թեյ խմելու համար նախատեսված հատուկ ժամերով, ծնողների համար նախատեսված երկարատև արձակուրդով։ Ահա սրանց կարծեք թե ավելանում է ևս մեկը․ շվեդներին կարող է հնարավորություն տրվել աշխատանքային ժամի ընթացքում ունենալ սեռական ընդմիջում՝ առանց աշխատավարձի կրճատման։
Շվեդները պետք է աշխատանքային ժամվա ընթացքում 1 ժամ ընդմիջում վերցնեն, գնան տուն ու սեռական հարաբերություն ունենան իրենց զուգընկերոջ հետ, որի նպատակն է բարելավել մարդկանց միջև հարաբերությունները։
«Հետազոտությունները ցույց են տալիս, որ սեքսը շատ առողջարար է»,-ասել է Շվեդիայի Օվերտորնեա խաղաքի քաղաքապետ, 42-ամյա Պեր-Էրիկ Մուսկոսը՝ ներկայացնելով այս առաջարկությունը։ Նա կարծում է, որ զույգերը շատ ժամանակ չեն անցկացնում միասին այսօրվա աշխարհում։ Մուսկոսը չի տեսնում որևէ խոչընդոտ, որ իր առաջարկությունը կարող է չանցնել։
Սակայն այստեղ միակ խնդիրն այն է, որ աշխատողները սեռական դադարի ժամանակ կարող են զբաղվել ոչ թե «բուն գործողությամբ», այլ զբոսնել կամ գնալ խանութներ ու չկա նրանց վերահսկելու մեխանիզմներ։
| |
|
Total comments: 0 | |