Շպռոտ.«Ուզում եմ երեխա ունենալ. թե չեմ ասի՝ ինչ ճանապարհներով» - 26 June 2017 - ԲլոգԼուր
Yandex.Metrica
Home » 2017 » June » 26 » Շպռոտ.«Ուզում եմ երեխա ունենալ. թե չեմ ասի՝ ինչ ճանապարհներով»
loading...
loading...
9:50 PM
Շպռոտ.«Ուզում եմ երեխա ունենալ. թե չեմ ասի՝ ինչ ճանապարհներով»

Image may contain: 2 people, people smiling

Շպռոտը 7 տարի Հայաստանում չլինելուց հետո այս ամիս վերջապես կարողացավ իրականացնել իր մեծ ցանկությունը եւ այցելել հայրենիք: Մինչ երգչուհին կմեկնի, BRAVO.am-ը հասցրել է զրուցել նրա հետ ամենակարեւորի մասին:

Անին նշել է, որ շատ էր կարոտել մայրիկին, իր քաղաքը, տունը, ընկերներին. «Ինքնաթիռից հենց Մասիսը տեսա, սկսեցի ձայնով լաց լինել: Կողքիս սփյուռքահայեր էին, ովքեր 17 տարի չէին եղել իրենց հայրենիքում, բայց իրենց պետքն էլ չէր: Երեւի արդեն օտարացել են»:

Հայրենիքը կարոտած երգչուհին Երեւանի փողոցներով շրջում է ընկերուհու՝ Սոնյայի հետ: Կարծում է` քաղաքը շատ է փոխվել, մարդիկ` նույնպես. նրանք սիրուն են ու ճաշակով հագնված.«Սրճարանների փակվելուց հետո էլ տուն գնալ չեմ ուզում, ասում եմ` մի քիչ էլ մնամ, կարոտս չեմ առնում: Ամեն երեկո Սարյանի սրճարաններում ուրցով թեյ եմ խմում, ամեն կումից հետո հոտ եմ քաշում բաժակից, թեյնիկից ու չեմ հագենում: Կուզեի գոնե մի քանի ամիս մնալ. դեռ բոլոր հարազատներիս չեմ հասցրել տեսնել»:

Երգչուհին ամենից շատ մայրիկի հետ է ժամանակ անցկացնում: Միասին գնումների են գնում, տանը սուրճ են վայելում. ԱՄՆ-ից շոկոլադներ ու ծամոններ է բերել, որոնք այնքան շատ են, որ մայրիկը բաժանում է հարազատներին: Խորհրդանշական նվերներ էլ է բերել մտերիմներին, իսկ այստեղից իր հետ կտանի չրեր, ավելուկ էլ է գնել ու տանիքում չորացնում է:

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում

Views: 298 | Added by: edgar | Rating: 0.0/0
loading...
Total comments: 0
avatar