Shame. am - Ամենայն հայոց կաթողիկոսը հեռացել է կյանքից - 23 February 2016 - ԲլոգԼուր
Yandex.Metrica
Home » 2016 » February » 23 » Shame. am - Ամենայն հայոց կաթողիկոսը հեռացել է կյանքից
loading...
loading...
10:20 PM
Shame. am - Ամենայն հայոց կաթողիկոսը հեռացել է կյանքից

 

shame.am-ը գրում է. 
Հայ Առաքելական եկեղեցու գահը թափուր է: Ամենայն հայոց կաթողիկոսը չկա: Վերջին անգամ նրան տեսել են Ամանորի գիշերը` շնորհավորանքի տեքստ արտասանելիս: Վերջին անգամ նրա մասին լսել են, երբ ցավակցական գիր հղեց Ֆրանսիայի ժողովրդին` իր վշտակցությունը հայտնելու ահաբեկչության առիթով: Իսկ հետո Գարեգին Երկրորդն անհետացավ: Կարծես, չէր էլ եղել: Ու երբ Գյումրիի ողբերգությունից հետո ողջ երկիրը ոտքի ելավ, ամենուր հնչեցին մարդկանց սրտի խոսքերն ու զորավիգ լինելու կոչերը, վեհափառը նախկինի պես չկար ու չկար: Գուցե հոգևոր դասի ներկայացուցիչներն այժմ պնդեն, որ տեսել են իրենց առաջնորդին վեհարանի միջանցքներում, նախագահականի աստիճանների վրա, կառավարության սենյակներում, Պռոշյանի խորտկարաններում կամ որևէ օֆշորածին սրբազանի ընկերակցությամբ մայրաքաղաքի բորդելներում, սակայն հասարակ ժողովուրդը նույնը հավաստիացնել չի կարող: Շարքային հավատացյալները սոսկ կարող են փաստել, որ Մայր Աթոռը պաշտոնական ցավակցություն չի հայտնել Ավետիսյանների ընտանիքի ողբերգական մահվան կապակցությամբ: Մայր Աթոռի պաշտոնական կայքում չկա նաև Ամենայն Հայոց կաթողիկոսի մխիթարանքի խոսքը սփոփանքի կարոտ իր ժողովրդին: Իսկ երբ կաթողիկոսն անտարբեր է այսպիսի բախտորոշ պահերին, ապա նա գահակալ չէ և նրանից վեր Աստված չէ: Նրանից վեր էլի մեկը կա, ով հրահանգում, ուղղորդում ու թելադրում է, թե երբ պիտի խոսել ու երբ պիտի լռել:
 
Օրինակ, եթե հանրապետության գլխավոր դատախազը Ռուսաստանի դատախազի ոտքն է ընկնում` խնդրելու իրեն հանձնել այն, ինչն օրենքով իրենն է, ապա գուցե Գարեգին Երկրորդն էլ ռուսական ուղղափառ եկեղեցու առաջնորդ պատրիարք Կիրիլի դու՞ռն է գնացել գյումրեցիներին մխիթարելու թույլտվություն խնդրելու համար: Գնացել ու ետ չի եկել, ինչպես Խաչատուր Աբովյանը: Մեր մեջ ասած, պետք էլ չէ, որ գա, թող գնա Փարիզ, աշխատի շարքային տերտեր և մխիթարի մարգարեներին ծաղրող նկարիչների ընտանիքների անդամներին (նրանք «ինտելիգենտ» են, ի տարբերություն մեր խեղճուկրակ բանվոր Ավետիսյանների), եթե անգամ դրանք միասեռական լինեն: Կամ միասեռական զույգերի պսակադրության բիզնեսով զբաղվի…
 
Նյութի աղբյուր՝ http://www.shame.am/news/view/59745.html
Views: 15616 | Added by: edgar | Rating: 4.0/8
loading...
Total comments: 0
avatar