11:16 PM Սեքսն առաջին ամուսնական գիշերը. հին և ժամանակակից ավանդույթներ աշխարհի տարբեր երկրներում | |
Ներկայացնում ենք առաջին ամուսնական գիշերվա ավանդույթներն աշխարհի տարբեր երկրներում: Եվրոպա
Ֆեոդալը կարող էր տգեղ հարսնացուներից հրաժարվել, իսկ գեղեցիկ աղջիկների դեպքում այս կանոնը միշտ գործում էր: Աֆրիկա
Սամոայում առաջին ամուսնական գիշերը պարտադիր պետք է հարսի քնած հարազատների շրջապատում անցներ: Նորապսակները պետք է սիրով զբաղվեին անձայն, որպեսզի հարազատներին չարթնացնեին, այլապես տղամարդուն ծեծ էր սպասվում հարազատների կողմից: Հյուսիսային Աֆրիկայում սեքսն առաջին ամուսնական գիշերը ենթադրում էր հարսի՝ հերթով մերձեցում հարսանիքի հյուրերի հետ: Կային ցեղեր, որոնցում ընդունված էր աղջկան կուսությունից զրկել շատ վաղ տարիքում՝ նախքան ամսեկանների սկսվելը: Դա պետք է բացարձակ օտար մարդ աներ: Առավել հաճախ դա լինում էր գյուղով անցնող զբոսաշրջիկ: Եթե ամսեկանները սկսվելու ժամանակ աղջիկը կույսր էր մնում, դա խայտառակություն էր համարվում, աղջիկը կարող էր երբեք չամուսնանալ: Բահթու ցեղում նորապսակներն առաջին գիշերը ոչ թե սեքսով էին զբավում, այլ իրար էին ծեծում մինչև լուսաբաց, հետո ամեն մեկն իր հայրական տանը քնում էր: Հաջորդ օրը՝ նույնը: Իրար ծեծում էին մինչև մի քանի տարվա համար նախապես ազատվեին իրար հանդեպ վիրավորանքից: Երբեմն այդ ծեծը մահացու ելք էր ունենում: Աֆրիկյան որոշ ցեղերում կուսազրկում էին ցեղի ամենատարեց կանայք, հատուկ գործիքով: Երբեմն այդ պրոցեդուրան փոխարինում էին բնականով, բայց հարսին կուսությունից զրկում էր ոչ թե նրա ամուսինը, այլ փեսացուի հայրը, ավագ եղբայրը, քահանան կամ երեցը: Արունտո ցեղում հարսին կուսությունից զրկում էին ապագա ամուսնու ընկերները: Կուսությունից զրկվելուց հետո աղջկա մոտ կարող էր ամեն ցանկացող գնալ և սեքսով զբաղվել նրա հետ մինչև հարսանիքը: Մուսուլմանների շրջանում Առաջին ամուսնական գիշերվանից առաջ մուսուլմաները պետք է մի շարք կանոններ պահպանեն․ 1. Մուսուլմանների առաջին ամուսնական գիշերը տեղի է ունենում միայն այն բանից հետո, երբ հարսն ամուսնու տուն է տանում բոլոր անհրաժեշտ իրերը: Հարսի օժիտը փոքր տարիքից են հավաքում: Նա պետք է առնվազն 40 ծածկոց և բարձ ունենա: 2. Նախքան մերձեցումը ամուսինը պետք է ձեռքը դնի կնոջ գլխին, նրան մի քանի քնքուշ խոսք ասի և վերջում ասի. «Ալլահի անունով»: Հետո նորապսակները երկու ծիսական աղոթք են կարդում, տղամարդը ևս մեկ աղոթք է կարդում, որում Ալլահին խնդրում է օրհնել համատեղ ամուսնական կյանքը և բաժանության դեպքում օգնել պահպանել ընկերական հարաբերությունները: 3. Տղամարդը պարտադիր պետք է կնոջը շատ քաղցրավենիք և համեղ ըմպելիքներ մատուցի: Նորաթուխ կինը չպետք է վանի ամուսնուն, սառը և անտարբեր լինի: 4. Առավոտյան ամուսինները հատուկ ծեսից հետո սնունդ են ընդունում: Հաճախ սեղան են գցում և հարազատների են հրավիրում: Չեչեններ Ինտիմ մտերմությունից առաջ տղամարդը պետք է Ղուրանը բացի և աղոթի Ալլահին, հետո գիրքը ծածկի ամուր կտորով և կնոջը զրկի կուսությունից: Դաղստանի մուսուլմաններ Եթե մարտը երկար էր շարունակվում, հարսին համոզում էին հանձնվել, դիտավորյալ նրան ուտելիք և խմիչք չէին տալիս: Ամուսինը միայն կոնջը հաղթելուց հետո կարող էր տիրանալ նրան: Գնչուներ Նորապսակների սեքսը տեղի է ունենում առանց վկաների, բայց փեսան պետք է նեկայացնի հարսի անմեղության ապացույց սավանը: Մեկ այլ վարկածով՝ 3 կին աղջկան զրկում են կուսությունից սավանով ծածկված մատով, որպեսզի նորապսակները չկարողանան կեղծել հարսի կուսությունը: Այլ վարկածի համաձայն՝ հարսը և փեսան առաջին անգամ սեքսով են զբաղվում բանկետի սեղանի վրա հյուրերի ներկայությամբ: Երբ հարսի անմեղությունն ապացուցովում է, կանայք սավանը դնում են սկուտեղի վրա, փաթաթում կարմիր ժապավեններով և ցույց տալիս հյուրերին: Կարմիր ժապավենները բաժանում են փեսայի հարազատներին որոշակի գումարի դիմաց: Ծեսից հետո հարսին կարմիր զգեստ են հագցնում, հանում են քողը: | |
|
Total comments: 0 | |