Ռոբերտ Քոչարյանի հարսը` Dolce & Gabbana-ի «գովազդային շապիկին» (լուսանկարներ) - 23 February 2016 - ԲլոգԼուր
Yandex.Metrica
Home » 2016 » February » 23 » Ռոբերտ Քոչարյանի հարսը` Dolce & Gabbana-ի «գովազդային շապիկին» (լուսանկարներ)
loading...
loading...
10:35 PM
Ռոբերտ Քոչարյանի հարսը` Dolce & Gabbana-ի «գովազդային շապիկին» (լուսանկարներ)

 

 

Armlur.am-ը գրում է.

Մոտ մեկուկես տարի առաջ իտալական աշխարհահռչակ նորաձևության տներից մեկը՝ Dolce&Gabbana-ն, մեկնարկեց համաշխարհային մեդիանախագիծ` «Ընտանիքը մեր հենարանն է» վերտառությամբ: Նախագծի շրջանակներում քարոզվեց ընտանիքի դերն ու կարևորությունը, և իրական արժեքները գնահատողները կարող էին ցանկություն հայտնել և «dgfamily» ակտիվ հղմամբ ընտանեկան իրենց լուսանկարը տեղադրել համացանցում: Եթե իտալացի ոճաբաններին այն դուր գար, լուսանկարը` բրենդի տարբերանշանով, հայտնվում էր պաշտոնական կայքէջի համանուն ալբոմում: Dolce&Gabbana-ի հայ երկրպագուները ևս անմասն չեն մնացել նախագծի մասնակցությունից` այդպիսով արժանանալով ոճաբանների հավանությանը:

Եվ ահա, ձեր դատին ենք ներկայացնում հետևյալ լուսանկարը`
 

10615451_678837032215019_2192866179055099756_n1-456x600

mda.php_

11007462_10204826405772414_1273262883_n

Dolce&Gabbana-ի` Instagram-ի պաշտոնական էջում հրապարակվել է Վասպուրականի, Էրզրումի, Արցախի, Զանգեզուրի, Լոռու և Սասնա ավանդական տարազներով մեր հայրենակիցների ընտանեկան նկարը, որն արդեն արժանացել է ավելի քան 41 հազար հետևորդի հավանության: Լուսանկարում, ինչպես երևում է, Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ավագ որդու` Սեդրակ Քոչարյանի կինն է` Զարուհի Բադալյանը: Վերջինս ԱԺ պատգամավոր Վոլոդյա Բադալյանի դուստրն է:

 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ armlur.am-ում

Աղբյուրը` http://armlur.am/309951/...

 

 

Views: 2442 | Added by: edgar | Rating: 0.0/0
loading...
Total comments: 0
avatar