0:23 AM Քույրը գրում է, որ իր եղբայրը չի զոհվել... | |
Բլոգեր՝ Հասմիկ ԲաբաջանյանՀասմիկ Բաբաջանյանը բանաստեղծուհի է, արձակագիր, լրագրող, չափածո ու արձակ գործերի հեղինակ: «Ոսկե նշտարի նվիրյալը», «Հավերժության խորհուրդը» արձակ գործերը, Արցախյան պատերազմին նվիրված բազում հուշապատումները ներկայացվել են ընթերցողի դատին: «Աչքերի լեզուն» բանաստեղծությունների ժողովածուն հայրենասիրության, հողապաշտության օրինակ է: Խմբագրական ու լրատվական հարուստ փորձ ունի: Ակտիվ լրագրող է, հրապարակախոս, քաղաքական մեկնաբան, երգիծաբան, լիրիկական նուրբ պատմվածքների հեղինակ: Նա միշտ ամենաթեժ կետերում է՝ անաչառ ու պարզ, անկեղծ ու ջերմ: Ամեն ինչից վեր ընդունում է մարդուն, քաղաքացուն, նրա իրավունքը: Բոլոր կուսակցություններից վեր ընդունում է հողի համար մտահոգ մարդուն: Որևէ կուսակցության անդամ չէ և, ինչպես ինքն է ասում, իր կուսակցությունը մարդկային խիղճն է: Ընթերցողը սիրում է նրան, նրա հոդվածների նկատմամբ մի առանձնահատուկ վերաբերմունք ունի: Սյունյաց լեռնաշխարհի ծնունդ է ու նրա գործերը շնչում են լեռնաշխարհի անարատ բնության ձայնով: Follow @twitterapi Ամանորի շեմին ցավին ցավ մի ավելացրեք, վշտին վիշտ: Քույրը ֆեյսբուքյան իր էջում գրում է, որ իր եղբայրը չի զոհվել: Սուսիկ Մատինյան Բավական է.. Էրիկ ԿԱՌԼԵՆԻ Աբովյանը, եղբայրս է ու այժմ ողջ առողջ ծառայում է բանակում : Զոհված Էրիկ Գարիկի Աբովյանի նկարի փոխարեն եղբորս նկարն է պտտվում ողջ համացանցում : Խնդրում եմ ջնջել սխալ նյութերը: ԶԼՄ- ներն էլ ուղղակի պարտավոր են տարածել հստակ տեղեկատվություններ, մտածելով նաև ընկերների և հարազատների մասին : Հ. Բ.
Նյութի աղբյուրը ` hraparak.am | |
|
| |
| Total comments: 0 | |