9:22 PM Քաղաքային տրանսպորտը շաբաթ օրերին կգործի անվճար | |
Մայրաքաղաքում հունիսի 6-ից սկսած ավտոբուսային ցանցի բոլոր երթուղիները անվճար են դարձել շաբաթ օրերին: Ինչպես տեղեկացնում են լրատվամիջոցները, այս նորամուծությամբ քաղաքային իշխանությունները, համագործակցելով երկարաժամկետ զարգացման և ենթակառուցվածքների գերատեսչության հետ, արձագանքել են քաղաքացիների խնդրանքին: Այսկերպ իշխանությունները փորձում են հորդորել քաղաքացիներին և հյուրերին օգտվել հասարակական տրանսպորտից՝ քաղաքում տեղաշարժվելու համար: Քաղաքապետարանից ասել են նաև, որ անվճար երթևեկությունը շաբաթ օրերին կշարունակվի մինչև 2017 թվականի ավարտը: Չմոռանանք նշել, որ խոսքը Լյուքսեմբուրգի մայրաքաղաքի մասին է:
Նյութի աղբյուրը ` hraparak.am
| |
|
| |
| Total comments: 0 | |