8:53 PM Մարմնավաճառի կյանքի իրական էջերը. 18+ | |
Դանիացի լուսանկարիչ Մարի Հալդը հետևում է Բոնիի կյանքին, ով մարմնավաճառությամբ է զբաղվում արդեն 20 տարի: 38-ամյա Բոնին 3 երեխաների մայր է և սեքս-ինդուստրիայի վառ ներկայացուցիչ: Ֆոտոռեպորտաժում Մարին ցույց է տալիս Բոնիի առօրյա կյանքը. նրա աշխատանքը, կյանքը, երեխաներին, հավատը, հանգիստը: 1. Բոնին մարմնավաճառությամբ զբաղվում է 18 տարեկանից, երբ նա և իր ընկերուհիներն սկսեցին աշխատել հասարակաց տանը Բոնին հասկացավ, որ աշխատանքն իրեն դուր չի գալիս, բայց ապրելու համար գումար էր պետք: 2. Բոնիին իր աշխատանքային շրջանում դիմում են որպես Պատրիսիա: Այս կերպ նա ցանկանում է առանձնացնել իր աշխատանքն ու անձնական կյանքը: 3. Օլիվերը Բոնիի 14-ամյա որդին է, ով վատ շրջապատում էր հայտնվել և մայրը որոշել էր ուղարկել հատուկ փակ դպրոց: 4. Բոբիի 6 -ամյա որդին կարծում է, որ իր մայրը լավտնային տնտեսուհի է: Նրա մեծ երեխաները գիտեն, թե ինչպես է իրականում իրենց մայրը փող վաստակում: Այդ մասին տեղյակ են նաև նրանց դասընկերները, ովքեր հաճախ են ծաղրում նրանց՝ հարցնելով, թե ինչքան արժե մի գիշերը իրենց մոր հետ: 5. Երեխաներին քնեցնելուց հետո, Բոնին կենտրոնանում է իր գործերի վրա և պլանավորում հաջորդ օրը: 6. Բոնին իր հաճախորդներին ընդունում է գյուղի փոքրիկ տանը՝ աշխատելով 9-16-ը, որից հետո նա վերցնում է դպրոցից երեխաներին և գնում տուն: 8. Բոնիի ավագ որդին կարգվում է որպես հոգևորական: ... Իր մանկությունից Բոնիին վատ հիշողություններ են բաժին ընկել: 9. Բոնին և նրա լավագույն ընկերուհին եկեղեցական արարողությունից հետո: 10. Բոնին և երեխաները դպրոցից հետ: 11. Բոնին ստիպված է եղել որոշ ժամանակ անցկացնել բանտում, բայց ոչ մարմնավաճառության պատճառով,այլ խուլիգանության: 12.Բոնին հեռուստահաղորդում է դիտում, իսկ Նոան իր տնային աշխատանքներն է կատարում: 13. Բոնին սիրում է դաջվածքներ. վերջերս նա իր մարմնի վրա ավելացրել է ևս մեկ դաջվածք՝ խաչի պատկերով: 14. Բոնիի աղջիկն ու իր ընկերուհին սովորում են դաջվածքներ անել: Նրանք իրենց պրակտիկան կիրառեցին' Բոնիի ձեռքին անելով նոր դաջվածք: 15. Բոնին ասում է, որ ուրախ կլիներ փող վաստակել ուրիշ աշխատանքով, բայց իր աշխատանքն այն է, ինչը ամենից լավն է իր մոտ ստացվում, բացի դրանից իրեն դուրէ գալիս հաճույք պատճառել իր հաճախորդներին: 16. Օլիվերին ճանապարհում են Կարիբյան կղզիբների փակ դպրոց: 17. Բոնին հույս ունի, որ իր երեխաները երբեք չեն աշխատի իր մասնագիտությամբ: Բայց եթե ստացվի այպես, որ շարունակեն այն ճանապարհը, որով ինքն է անցել, նա անպայման կկիսվի նրա հետ իր փորձով, որպեսզի նրանք հեռու մնան այն դժվարություններից, որոնց հետ ես առնչվել եմ: | |
|
Total comments: 0 | |