«Կիսաբաց լուսամուտներ»-ը արձագանքել է Փաշինյանի վրդովմունքին - 24 August 2016 - ԲլոգԼուր
Yandex.Metrica
Home » 2016 » August » 24 » «Կիսաբաց լուսամուտներ»-ը արձագանքել է Փաշինյանի վրդովմունքին
loading...
loading...
3:05 PM
«Կիսաբաց լուսամուտներ»-ը արձագանքել է Փաշինյանի վրդովմունքին

ՀՀ ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է Ա ԹԻ ՎԻ հեռուստաընկերությամբ հեռարձակվող «Կիսաբաց լուսամուտներ» հաղորդաշարին՝ շեշտելով, որ հաղորդումը աչքի է անցկացրել ալիքները փոխելու ժամանակ և այն ամբողջությամբ աղբ է...

Հարգելի պատգամավոր Փաշինյան,
Ձեր հայտնած «աղբը» պատճառ է դարձել, որ այս 5 տարիների ընթացքում հազարավոր կարիքավոր ընտանիքներ ունենան՝
1. բնակարաններ
2. ավտոմեքենաներ
3. գումար
4. գյուղատնտեսական գործիքներ և տեխնիկա
5. կահույք
6. հագուստ
7. գրենական պիտույքներ
8. սնունդ
9. կենցաղային տեխնիկա
10. դեղորայք
11. շինանյութ
Ինչպես նաև հազարավոր կարիքավոր ընտանիքներ անվճար օգտվել են՝
1. բժշկական օգնությունից /նաև վիրահատությունից/
2. փաստաբանական ծառայությունից 
3. հոգեբանական ծառայությունից

Պարոն Փաշինյան,
Շնորհիվ «Կիսաբաց լուսամուտների»՝ հազարավոր կարիքավոր երեխաներ իրենց ամառային հանգիստն են անցկացնում Հայաստանի տարբեր ճամբարներում,
շնորհիվ հաղորդման հյուրերի և գործընկերների՝ գործազուրկ քաղաքացիները գտնում են հարմար աշխատանք, եթերով հանդես գալուց և շատ խնդիրներ վեր հանելուց հետո հարթվում կամ լուծվում են բազմաթիվ կնճռոտ հարցեր և քաղաքացիների միջանձնային վեճեր, որը չի հասնում դատարան, անգամ ամուսնական զույգերի բաժանումներն են Կիսաբացի հենց եթերում կրկին վերածվում միության...

Հարգելի Փաշինյան,
Թվարկումներն ու փաստերը շատ են և հաստատ ավելի խոսուն, քան այս հաղորդման դեմ պոպուլյար հայտարարությունները...

Լավ օրից չէ, որ այդ մարդիկ նախընտրում են այս հարթակը. սա հուսալքության, ոտնահարված իրավունքների, ունեզրկված ու լքված մարդկանց վերջին ճիչն է, որոնց օգնելու համար 24 ժամ աշխատում է «Կիսաբաց լուսամուտներ» հաղորդաշարի ողջ անձնակազմն ու փորձագետների խումբը: Երբեք չենք նահանջի մեր հայրենակիցների կողքին լինելու, օգնության ձեռք մեկնելու և դժվարություններին դիմակայելու գործում...

Հարգանքներով՝ «Կիսաբաց լուսամուտներ»  հաղորդաշարի փորձագետ
Մամիկոն Խուրշուդյան

Views: 412 | Added by: edgar | Rating: 0.0/0
loading...
Total comments: 0
avatar