3:06 PM Կառավարությունում կրճատված մեքենաները կվաճառվեն. դրանց գները | |
Կառավարության այսօրվա նիստում գործադիրը որոշվեց «Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին ամրացված 15 միավոր տրանսպորտային միջոցներն ու 3 միավոր սարքերը հետ վերցնել և ամրացնել «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին` հետագայում օտարելու նպատակով: Ինչպես նաեւ թույլատրել «Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին՝ ավտոպահեստամասերի և այլ տրանսպորտային նյութերի ձեռքբերման նպատակով անցկացվող շրջանակային համաձայնագրերի միջոցով գնում կատարելու ընթացակարգերը գնման պահանջի դադարման հիմքով հայտարարել չկայացած:
Աղբյուր՝ http://armtimes.com/hy/read/87192 | |
|
| |
| Total comments: 0 | |