Ժամանակն է իրականացնել մանկական երազանքներից մեկը. Ահա, թե ինչպես սուլել ձեռքերի օգնությամբ - 19 September 2016 - ԲլոգԼուր
Yandex.Metrica
Home » 2016 » September » 19 » Ժամանակն է իրականացնել մանկական երազանքներից մեկը. Ահա, թե ինչպես սուլել ձեռքերի օգնությամբ
loading...
loading...
7:44 PM
Ժամանակն է իրականացնել մանկական երազանքներից մեկը. Ահա, թե ինչպես սուլել ձեռքերի օգնությամբ

Վստահ եմ՝ շատերդ ցանկացել եք ձեռքերի օգնությամբ սուլել իմանալ, սակայն ինչ-ինչ պատճառներով չեք կարողացել դա անել։ Իհարկե, կարելի է սուլել նաև առանց ձեռքերի, սակայն ձեռքերով սուլոցը ավելի բարձր է ստացվում, բացի այդ՝ բոլորս էլ գիտենք, որ փոքրուց մեզ գրավել է սուլելու հենց այս եղանակը։

BlogNews-ը գտել է ամենապարզ և հստակ մեթոդը, որով Դուք կարող է վերջապես կյանքի կոչել մանկական այդ երազանքը։  

1. Երկու ձեռքերի ցուցամատների և մեջտեղի մատերի օգնությամբ ձևավորեք լատինատառ«A» տառը, իսկ մնացած մատերը պահեք ծալված՝ կարծես թե բռունցքն եք հավաքում։

2. Ձգեք Ձեր շուրթերը՝ փոքր-ինչ կորացնելով։ Սա կարող է մի փոքր բարդ լինել, սակայն մի քանի փորձը բավարար կլնի սա յուրացնելու համար։

3. Այժմ պետք է Ձեր լեզուն ճիշտ դիրքի բերեք։ Մատերի օգնությամբ զգուշորեն լեզուն հետ սեղմեք դեպի բերանի խորքը, իսկ լեզվի ծայրը կորացրեք դեպի ներքև։ Արդյունքում Դուք պետք է կորաձև լեզու ունենաք։ Մատների միայն մեկ քառորդ մասը պետք է լինի Ձեր բերանում։

4. Արտաշնչեք բերանում ստեղծված անցքով։ Եթե ամեն ինչ ճիշտ եք արել, ապա տպավորություն կստեղծվի, որ օդն անցնում է Ձեր ստորին շուրթի վրայով, և Դուք կսուլեք։ Եթե զգաք, որ օդն անցնում է Ձեր վերին շուրթի վրայով, ապա պետք է նվազեցնեք օդի քանակը  մատների օգնությամբ։

Ահա և վերջ․ այս 4 պարզագույն քայլերի օգնությամբ Դուք կկարողանաք սուլել։

Views: 623 | Added by: edgar | Rating: 0.0/0
loading...
Total comments: 0
avatar