11:48 PM Ինչպե՞ս կենդանի մնալ ջրասույզ լինող մեքենայում. մենք գտել ենք պատասխանը | |
Էքստրեմալ իրավիճակներում կենդանի մնալու լավագույն տարբերակը նախապես տեղեկանալն է այն մասին, թե ինչ է պետք անել այդ դեպքերում։ Իրականությունն այն է, որ այդպիսի իրավիճակում հայտնվելիս մենք ընդամենը մի քանի վայրկյան ենք ունենում՝ կողմնորոշվելու և ճիշտ գործողություն կատարելու համար։ Այդպիսի իրավիճակները շատ-շատ են, սակայն ամենասարսափելիներից մեկը և հասարակության մեջ ամենատարածվածը ջրասույզ լինող մեքենայում հայտնվելն է։
BlogNews–ը բացահայտել է, թե ինչպես է պետք դուրս գալ ջրասույզ լինող մեքենայից։ Քայլ #1
Հենց որ մեքենան բախվում է ջրին, արձակեք ամրագոտին և իջեցրեք ամենամոտիկ պատուհանը։ Քայլ #2
Անմիջապես լքեք մեքենան ամենամոտիկ պատուհանից. դա արեք մինչև մեքենայի՝ ամբողջովին ջրասույզ լինելը։ Փրկարարները նախազգուշացնում են, որ այս գործողությունները կատարելու համար մարդիկ ունենում են մոտ 1 րոպե ժամանակ. դրանից հետո մեքենան ամբողջովին ջրասույզ է լինում։ Մի՛ փորձեք բացել մեքենայի դուռը, քանի որ ջուրը թույլ չի տա դա անել։ Ուղղակի հիշեք պարզ հերթականությունը՝ «արձակել ամրագոտին, բացել պատուհանը, դուրս գալ մեքենայից»։ Լավագույն տարբերակը մեխանիկական պատուհաններն են, սակայն դա չի նշանակում, որ էլեկտրոնայինները չեն գործի։ Փորձը ցույց է տալիս, որ մեքենայի բոլոր էլեկտրական սարքերը գործում են ջրասուզվելու պահից 10 րոպե շարունակ։ Եթե դուք չեք կարողանում իջեցնել պատուհանը, կոտրեք այն
Երբեք մի՛ փորձեք կոտրել դիմապակին. այն պատրաստված է չափազանց պինդ, եռաշերտ ապակուց։ Շատ խանութներում առկա են մատչելի գործիքներ, որոնց օգնությամբ կարելի է հեշտությամբ կոտրել մեքենայի ապակին։ Մի՛ ափսոսեք այդ չնչին գումարը և անվտանգության համար ունեցեք մեկ այդպիսի գործիք մեքենայի սրահում։ Պարզապես հիշեք, որ հարվածները պետք է ուղղել պատուհանների անկյուններին. այդտեղ ապակին ավելի փխրուն է։ Եթե մեքենայի մեջ երեխա կա, ապա նրան պետք է առաջինը դուրս հանել սրահից Եթե մեքենայի մեջ երեխա կա, ապա պետք է հետևել այս հաջորդականությանը՝ «արձակեք ձեր ամրագոտին, իջեցրեք պատուհանը, արձակեք երեխայի ամրագոտին և դուրս հրեք նրան սրահից։ Հետո միայն ինքներդ դուրս եկեք։ Եթե չեք կարողանում դուրս գալ պատուհանով, ապա սպասեք մինչև սրահը ամբողջովին ջրասույզ լինի և միայն այդ ժամանակ բացեք պատուհանը։ Եթե դուք չեք կարողանում բացել/ կոտրել պատուհանը կամ չեք կարողանում այդպես դուրս գալ, ապա պետք է օգտվեք մյուս ելքից՝ դռնից։ Սա ամենադժվար ճանապարհն է, քանի որ դուք ստիպված եք լինելու սպասել, մինչև մեքենայի սրահը ամբողջովին ջրասույզ լինի, որպեսզի կարողանաք բացել դուռը։ Ջրասույզ լինելուց մեկ ակնթարթ առաջ խորը շունչ քաշեք, բացեք դուռը և լողացեք դեպի մակերևույթ։ Եթե կորցրել եք տարածության զգացումը, ապա հետևեք օդի պղպջակներին և դրանք կտանեն ուղիղ դեպի մակերևույթ։
Խորհուրդ մասնագետից. ամուր բռնեք դռան բռնակից և հիշեք, որ այն հեշտությամբ չի բացվելու։ Հնարավոր է՝ պետք լինի ոտքերով հրել այն։ | |
|
| |
| Total comments: 0 | |