10:07 PM Ինչու սեքսից առաջ չպետք է խմել (18+) | |
Շատ մարդիկ սեքսից առաջ օգտագործում են ալկոհոլ իրենց ուժերի նկատմամբ վստահություն ձեռք բերելու նպատակով, չնայած իրականում սպիրտային խմիչքը բացասաբար է ազդում սեռական կյանքի վրա: Ալկոհոլի կանոնավոր օգտագործումը հանգեցնում է մի շարք բացասական հետևանքների՝ լիբիդոյի նվազեցումից մինչև կանանց մոտ օրգազմի հասնելու խնդիրները: Ալկոհոլը նվազեցնում է սեքսուալ զգայունակությունը տղամարդկանց և կանանց մոտ: Հայտնի է, որ սպիրտի մեծ քանակը խանգարում է տղամարդկանց էրեկցիային: Հասարակության մեջ կարծիք կա, որ ալկոհոլը վնասակար է միայն տղամարդկանց համար:
Սակայն երկարաժամկետ ալկոհոլի օգտագործումից կանայք դժվարությամբ են հասնում օրգազմի: Այս մասին հայտնել է բրիտանացի կլինիկական հոգեբան և ալկոհոլի գծով մասնագետ դոկտոր Աբիգալ Սենը: Բացի այդ, ալկոհոլի օգտագործումը տրամադրությունը բարձրացնելու նպատակով ունի ևս մեկ բացասական կողմ. ամեն անգամ այդ նպատակի համար պահանջվում է օգտագործել ավելի շատ խմիչք, որի արդյունքում առաջանում են հոգեբանական կախվածությունը՝ չասելով խրոնիկ սեռական խանգարումների, անպտղության և լյարդի վնասի մասին: | |
|
Total comments: 0 | |