11:00 PM Ինչո՞ւ են կանայք գոռում սեքսի ժամանակ (18+) | |
Ընդունված է համարել, որ սեռական հարբերության ժամանակ կինը տնքում կամ գոռում է հաճույքից:
Պարզվել է, որ ոչ միշտ և ոչ բոլոր կանայք են նույն կերպ տնքում սեքսի ժամանակ: 66% դեպքերում կինը տնքում է, որպեսզի արագացնի իր զուգընկերոջ կուլմինացիայի պատը: Կանանց 87%-ը խոստովանել է, որ առավել հաճախ տնքում է տղամարդու ինքնագնահատականը բարձրացնելու համար: Հարցվածների գրեթե 100%-ն ասել է, որ իրենք թեկուզ մեկ անգամ տնքացել են ձանձրույթից, ցավից կամ սեքսի ժամանակ այլ տհաճ զգացողություններից ազատվելու համար: Հոգեբանների խոսքով’ տնքոցները սեքսի ժամանակ կարևոր տարր են սեռերի հարաբերություններում, ինչն էվոլյուցիայի է ենթարկվել: Սկզբում կինն իսկապես տնքացել է հաճույքից՝ օրգազմի ժամանակ, և դա որոշիչ էր, թե որքանով է տղամարդն ունակ բավարարել իր զուգընկերուհու ցանկությունները: Ժամանակի ընթացքում տնքոցների սոցիալական գործառույթը վերածվել է կնոջ և տղամարդու հարաբերությունների պահպանման մեխանիզմի: Փորձագետների խոսքով’ ի տարբերություն կանանց օրգազմի’ բավական դժվար է գծել իրական և շինծու տնքոցների սահմանը:
Գեղեցիկ սեռի ներկայացուցիչներն իրենք չեն կարողանա լիովին անկեղծորեն ասել, թե կոնկրետ այդ անգամ որքանով անկեղծ են եղել իրենց տնքոցները: Սեքսի ժամանակ տնքոցների բացայակայությունը կարող է խոսել կնոջ տարբեր բարդույթների մասին, և առաջին հերթին’ անլիարժեքության բարդույթի, ինչպես նաև նրա փորձի բացակայության մասին: Տնքոցների տեսակն ու «ուժգնությունը» կարող են կախված լինել նաև զուգընկերոջից, նրա տրամադրվածությունից, վարվելաձևից, նաև հենց սեռական ակտի բնույթից: | |
|
| |
| Total comments: 0 | |