Հասել ենք նրան, որ Երևանում գեյերի ֆիլմեր են ցուցադրելու - 6 July 2017 - ԲլոգԼուր
Yandex.Metrica
Home » 2017 » July » 6 » Հասել ենք նրան, որ Երևանում գեյերի ֆիլմեր են ցուցադրելու
loading...
loading...
11:31 PM
Հասել ենք նրան, որ Երևանում գեյերի ֆիլմեր են ցուցադրելու

Հասել ենք նրան, որ Երևանում «Ոսկե ծիրանը» ի պաշտպանություն գեյերի՝ ֆիլմեր է ցուցադրելու: «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնը, եթե անկեղծ լինեմ, մեր երկրում կազմակերպվող այն եզակի փառատոներից է, որից իրոք արվեստի շունչ է բուրում: Այս կինոփառատոնի գլխավոր արժանիքն ըստ իս՝ նրա հնարավորինս ճիշտ ու չափավոր հայկականության մեջ է կայանում, քանի որ լինելով միջազգային մասշտաբի միջոցառում, այն անցած բոլոր 14 տարիների ընթացքում կարողացել է միջազգային հանրության ուշադրությունը սևեռել մեր ակունքներին, մեր ազգի անցած ճանապարհին ու մեր ազգի առաջ դրված այսօրվա մարտահրավերներին:

Սակայն այս տարվա ցուցադրվելիք ֆիլմացանկին երբ ծանոթացա, հասկացա, որ նաև այս մշակութային իրադարձությունն է գործիք ու քարոզչամեքենա դարձել մեր երկրում գործող որոշ կազմակերպությունների ձեռքում: Պարզվում է ՝ «Ոսկե ծիրան 2017» կինոփառատոնին ներկայացված են երկու ֆիլմեր, որոնք կարելի է դիտարկել որպես մեր երկրում համասեռամոլության ուղղակի քարոզ:

Տխրահռչակ Փինք Արմենիա կազմակերպության պատվերով նկարահանված «Լսիր Ինձ» հայ ԼԳԲՏ անձանց մասին պատմող, և իրանական «Ծիրանի այգիներ»`տրանսսեքսուալի մասին պատմող հայ դերասանների մասնակցությամբ ֆիլմերը Երևանում էկրան են բարձրանալու հենց հայ հանդիսականի համար, որովհետև, որքան էլ որ նշվի, որ սա միջազգային կինոփառատոն է, լավ գիտենք, որ լսարանի 99%-ը երևանյան հանդիսատեսն է լինում: Իսկ հիմա ասացեք՝ ի՞նչ կարիք կա նման մշակութային նախագծերի միջոցով մեր երկրում քարոզել մի բան, որը մեզ միայն դեպի կործանում կտանի:

Մի երկրում, որտեղ դեմոգաֆիական լուրջ խնդիրներ կան, որը պատերազմի մեջ է ու իր արական սեռի յուրաքանչյուր առողջ քաղաքացուն դիտակում է որպես պոտենցյալ զինվոր, գեյաքարոզչությունը հավասար է ինքնասպանության, պարոնա՛յք: Մշակութային լուրջ գործիչներ եք, հարգելի «Ոսկե ծիրանի» կազմակերպիչներ, միթե՞ դուք իրավուքն ունեք ապազգային նման քայլերի գնալ, թե՞ այս ֆիլմերից յուրաքանչյուրի ցուցադրության համար համաշխարհային ԼԳԲՏ համայնքից լավ ֆինանսական խրախուսանք են ստացել: Առանձնահատուկ ուզում եմ շեշտել Ռալֆ Երիկյանի անունը, ով այն կինոփառատոնի հովանավորն է: Պարո՛ն Երիկյան, միթե՞ Ձեզ չի հուզում, որ ակամա մասնակցում եք ու հովանավորում եք համասեռամոլության քարոզը Հայաստանում: Հանե՛ք այդ ֆիլմերը, պարոնա՛յք, մի զրկեք մեզ՝ մեր մշակութային եզակի տոնից, որովհետև այն, ինչը լկտի քարոզ է, չի կարող տոն լինել: Հոգնել ենք քարոզարշավներից, առավել ևս՝ երբ դրանք պատգամավորական ընտրություններին ու համասեռամոլներին են վերաբերում:

Աղբյուր

 

Views: 1275 | Added by: edgar | Rating: 0.0/0
loading...
Total comments: 0
avatar