
Vivid Entertainment ստուդիան ներկայացրել է ամերիկահայ աստղ Քիմ Քարդաշյանի մասնակցությամբ պոռնոգրաֆիկ տեսանյութի VR-տարբերակը, հաղորդում է New York Post-ը:
Ինչպես հաղորդում է պարբերականը, օգտատիրոջը հնարավորություն է ընձեռվում վիրտուալ իրականության սաղավարտի միջոցով ընկղմվել Քարդաշյանի և նրա սևամորթ զուգընկեր ռեփեր Ռեյ-Ջեյի ընտանեկան տեսանյութի մեջ, հաղորդում է lenta.ru-ն:
New York Post-ի աշխատակիցների խոսքով, տեսանյութի սկզբում օգտատերը հայտնվում է բազմոցին նստած, իսկ նրա դիմաց մահճակալի վրա պառկած են Քարդաշյանն ու ռեփերը: VR-տեսանյութի ավարտից հետո կադրում հայտնվում է վիրտուալ Քարդաշյանը և սկսում շփվել օգտատիրոջ հետ` մասնավորապես ասելով «Բարև, ինձ դուր է գալիս քո սենյակը», «Ես գիտեմ, որ դու գնել ես տեսանյութը, որովհետև ցանկանում ես տեսնել ինձ, իսկ ինչո՞ւ այստեղ չխաղանք»:
Կարճատև շփումից հետո վիրտուալ աստղը սեքսուալ ներկայացում է կազմակերպում, ապա տեսանյութն ավարտվում է:
Քարդաշյանը դեռ չի մեկնաբանել իր մասնակցությամբ VR-պոռնոյի հրապարակումը:
Ընտանեկան տեսանյութը նկարահանել են Քարդաշյանը և Ռեյ-Ջեյը 2003 թ.-ին: Այն հայտնվել է համացանցում իբր անհայտ անձանց կողմից գողացվելու հետևանքով: Քիմը Vivid Entertainment-ի կողմից 5 մլն դոլար է ստացել ` որպես բարոյական վնասի փոխհատուցում:
|