Համացանցի օգտատերերին բարկացրել է Coca-Cola-ի նոր գովազդը - 22 November 2016 - ԲլոգԼուր
Yandex.Metrica
Home » 2016 » November » 22 » Համացանցի օգտատերերին բարկացրել է Coca-Cola-ի նոր գովազդը
loading...
loading...
9:40 PM
Համացանցի օգտատերերին բարկացրել է Coca-Cola-ի նոր գովազդը
Համացանցի օգտատերերին բարկացրել է Coca-Cola-ի նոր գովազդը


Համացանցի օգտատերերին բարկացրել է Coca-Cola ընկերության ամանորյա նոր գովազդը։ Հոլովակը հրապարակվել է ընկերության բրիտանական ստորաբաժանման Twitter-ի էջում։

Օգտատերերից շատերը վրդովվել են այն փաստից, որ գովազդի վերջում Սանտա Կլաուսը աչքով չի անում տղային։ Ոմանց հետաքրքրել է՝ ինչու ընկերությունում որոշեցին ազատվել դրանից՝ նշելով, որ գովազդը շատ բան է կորցրել։

Օգտատերերի մի մասն էլ կատակով գրել է, որ Սանտան դադարել է աչքով տալ, քանի որ դա գնահատվում է որպես «սեքսիստական» արարք։

Coca-Cola-ն արդեն արձագանքել է օգտատերերի դժգոհություններին՝ նշելով, որ գովազդի այդ մասից հրաժարվելը պայմանավորված է գովազդի համար հատկացված ժամանակի սղությամբ:

 

Views: 344 | Added by: edgar | Rating: 0.0/0
loading...
Total comments: 0
avatar