5:15 PM Գիտնականների սենսացիոն բացահայտումը. Իմացեք, թե իրականում ինչից է կախվում կնոջ կուրծքը | |
Կուրծքը համարվում է կնոջ մարմնի ամենագրավիչ մասերից մեկը: Այդ պատճառով էլ գեղեցիկ սեռին անհանգստացնում է դրա ձևի և գեղեցիկ արտաքին տեսքի պահպանման հարցը: Շատերը կարծում են, որ միայն կրծքով կերակրելը հանգեցնում է կրծքի կախվելուն, այդ պատճառով էլ վախենում են երեխաներ ունենալ: Բայց ամերիկյան պլաստիկ վիրաբույժների հետազոտություններն ապացուցում են, որ առաջին հերթին կրծքի առաձգականության վրա ազդում է ծխախոտը: Բժիշկ Ռինկերը՝ Կենտուկկի համալսարանից, հետազոտել է 132 կանանց: Նրանց մեծ մասը մայրացել էին իրենց կյանքում գոնե մեկ անգամ, և կերակրել էին կրծքով: Բայց հետազոտության արդյունքում պարզվեց, որ կրծքով կերակրած ոչ բոլոր կանայք ունեին խնդիր առաձգականության հետ: Ինչից է կախվում կուրծքըՊարզվում է՝ երկարատև տաք վաննաներ ընդունելը, կտրուկ ոչ ճիշտ նիհարելը, կրծքկալի սխալ ընտրություը եղել են այն բացասական գործոնները, որոնք առաջացրել են այդ խնդիրը: Բայց այդուհանդերձ, ապացուցվել է նաև, որ ծխախոտի օգտագործումը, կրծքի կախվելու հիմնական պատճառն է եղել: «Ծխախոտը քայքայում է էլաստինը, որն ապահովում է մաշկի առաձգականությունը: Այն ձիգ է պահում նաև կուրծքը: Ծխախոտը ամենավատ թշնամին է», – ասում է բժիշկ Ռինկերը: «Հղիությունն իրականում մեծացնում է կրծքի կախվելու հավանականությունը: Բայց, եթե ամեն ինչ նորմալ է ընթանում, և չկան շեղումներ, ապա կրծքերի հետ ամեն ինչ լավ կլինի», – վստահեցնում է բժիշկ Հենկոկը: | |
|
| |
| Total comments: 0 | |