Ֆիզկուլտուրայի բելգիացի ուսուցիչ Վինսենտ Միշելը Կենտրոնական Ֆրանսիայում հայտնաբերել է գաղտնարան, որտեղ տեղացիները թաքցրել են իրենց մեքենաները, երբ գերմանական զինված ուժերը ներխուժել են Ֆրանսիա Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ: Այս պահին ավտոմեքենաները, որոնք գտնվել են լքված գաղտնարանում, պատված են ժանգով:
