10:58 PM Էթիկետի 16 կանոն, որոնք մենք ամեն օր խախտում ենք | |
Ձեզ ենք ներկայացնում էթիկետի 16 կանոն, որոնք մենք ամեն օր խախտում եք՝ անգամ չկռահելով դրա մասին: Ճիշտ չես ծափահարումԾափահարել պետք է կրծքի մակարդակի վրա: Երբեք չծափահարես քո, առավել ևս ուրիշի դեմքի առաջ: Ավտոմեքենա ես նստում ոչ նրբագեղ ձևովՆախ նստիր նստատեղին, հետո նրբագեղորեն ոտքերդ մտցրու ավտոմեքենայի սրահ: Դու ամաչեցնում ես անծանոթ մարդկանցՊետք չէ սևեռուն նայել մյուս մարդկանց, պետք չէ ընկերուհու հետ քննարկել անծանոթների արտաքին տեսքը: Ջեմ կամ կարագ ես քսում ընդհանուր ափսեիցՆախ մի քիչ կարագ կամ ջեմ դիր քո ափսեի մեջ: Հետո այն քսիր հացի վրա: Չես հոգում նրանց մասին, ովքեր նստած են քո կողքին սեղանի շուրջ
Բարեկիրթ մարդիկ չեն ուզում սեղանի շուրջ ավելորդ անգամ ինչ-որ մեկից որևէ բան խնդրել, նաև բավական ամաչկոտ են լինում: Նախաձեռնիր և առաջինը փոխանցիր աղն ու պղպեղը: Նույն կերպ առաջինը փոխանցիր ուտեստները՝ նրբորեն հարցնելով՝ արդյոք հարևանը չի ուզում փորձել դրանք: Չես հետևում կեցվածքիդՄեջքդ ուղիղ պահիր ցանկացած իրավաճակում և սովորիր հետևել դրան: Խմում ես քո պատվին ասվող կենացի ժամանակՊետք չէ խմել քո պատվին ասված խոսքերից հետո: Շնորհակալության ժեստ արա այդ խոսքերի հեղինակին ուղղված՝ այդպիսով հարգանք և շնորհակալություն դրսևորելով: Անփույթ ես անձեռոցիկների հետՈւտելուց հետո պետք չէ շուրթերրը սրբել անձեռոցիկով. պետք է պարզապես դրանով նրբորեն դիպչել բերանին, չսեղմել: Դատարկ ափսե ես վերադարձումԵթե քեզ հյուրասիրել են, անքաղաքավարի է համարվում ափսեն դատարկ վերադարձնելը: Այնտեղ բլիթ, կոնֆետ կամ ընկուզեղեն դիր՝ ի նշան շնորհակալության հյուրասիրության համար: Սեղանի տիրոջից շուտ ես սկսում ուտելՊետք է հարգել ընտանիքի և տան գլխավորին: Սպասիր մինչև տանտերը սկսի ուտել: Հազում ես աջ ձեռքիդ մեջՉի կարելի աջ ձեռքն օգտագործել հազալիս բերանը փակելու համար, դա պետք է անել բացառապես ձախ ձեռքով: Տեսողական կապ չես պահում կենացի ժամանակ
Երբ քո բաժակով դիպչում ես սեղանակցի բաժակին, անհրաժեշտ է հանդիպել նրա հայացքին՝ անկեղծություն արտահայտելով: Մատով ցույց ես տալիս քեզ հետաքրքրող առարկանՇատ ավելի լավ է բաց ափով ժեստ անել դեպի այն կողմ, որի նկատմամբ ուզում ես գրավել զրուցակցի ուշադրությունը: Բավականաչափ քաղաքավարի չեսԵթե ինչ-որ մեկի հետ քայլում ես փողոցում, և քո ուղեկցողը բարևում է անցնող մարդուն, բարևիր: Պայուսակդ աջ ուսիդ ես կրումԷթիկետի կանոններով՝ պայուսակը պետք է կրել ձախ ձեռքին, ոչ թե աջ: Սմարթֆոնդ թողնում ես սեղանի վրա հասարակական վայրումԴա ցույց է տալիս՝ գաջետը որքան կարևոր է քեզ համար և որքան քիչ է քեզ հետաքրքրում շուրջը կատարվողը: | |
|
Total comments: 0 | |