«Ես հո Լիլիթ Հովհաննիսյանը չեմ». Մհեր - 29 January 2016 - ԲլոգԼուր
Yandex.Metrica
Home » 2016 » January » 29 » «Ես հո Լիլիթ Հովհաննիսյանը չեմ». Մհեր
loading...
loading...
10:07 PM
«Ես հո Լիլիթ Հովհաննիսյանը չեմ». Մհեր



esem.am
-ը գրում է. Վերջին շրջանում կրկին ակտիվացան խոսակցություններն այն մասին, թե հայկական շոու-բիզնեսի ներկայացուցիչների մեծամասնությունը այս կամ այն աղանդավորական կազմակերպությանն է անդամակցում: Այդ և այլ հարցերի շուրջ Life.panorama.am-ը զրուցեց երգիչ Մհերի հետ: 

-Ինչպե՞ս եք վերաբերվում աղանդավորական կառույցներին, լուրեր էին շրջանառվում, որ Դուք կապ ունեք դրանց հետ:

-Ես հաճախում եմ Հայ առաքելական եկեղեցի, շուտով պետք է կնքվեմ Հայ առաքելական եկեղեցում: Կրոնական կազմակերպությունների հետ ուղղակի ունեցել եմ ստեղծագործական համագործակցություն, այսքանը: 

-Ի՞նչ նորություն ունեք անձնական կյանքում: Ասում են՝ ամուսնանում եք:

-Ոչ մի նորություն, տարածված խոսակցությունները սուտ են:

 -Հայտնի է, որ ցանկություն ունեիք մասնակցել Եվրատեսիլ երգի մրցույթին, ի՞նչ խնչընդոտներ առաջացան:

-Գիտեք ինչ, խոչընդոտ չեմ կարող ասել, բայց կարծում եմ, որ լինում են տարբեր ինչ-որ մարդիկ, ես կասեի անձեր, ովքեր չեն ուզում, որպեսզի ես ներկայացնեմ մեր երկիրը Եվրատեսիլ մրցույթում: Բայց մի բան կա էստեղ՝ որը բարին է, թող դա էլ լինի: Եթե մենք արդեն քանի տարի է մասնակցում ենք Եվրատեսիլում և խայտառակվում ենք, կարող ենք նույն ձև շարունակել:

 

 

 -Իսկ մասնակցելու ցանկությունը մե՞ծ է:

-Ցանկությունը միշտ էլ եղել է, բայց հիմա այդքան էլ չէ, քանի որ ինձ համար այլ արժեքներ կան կյանքում, որը ես ինձ համար ավելի շատ եմ կարևորում: Եվրատեսիլն ուղղակի աշխատանքային մի պրոցես է և ինձ համար դա ներկայացնել է մեր երկիրը, որի փորձը ես ունեմ: Կարծում եմ՝ այն երգիչը, որը գնում է նման մրցույթների, պետք է ունենա փորձ և իր աշխատանքով կարողանա ապացուցել, որ կարող է ներկայացնել երկիր: Ոչ թե, օրինակ, ասեն թող գնա Մհերը, քանի որ նրա հոպարը ասեք չգիտեմ ով է: Պետք է գնա Մհերը կամ նրա կոլեգաները, եթե կարող են ներկայացնել մրցույթում մեր երկիր: Դա շատ կարևոր է, քանի որ շատ պատասխանատու գործ է: Կարևոր է մարդու աշխատանքային և ստեղծագործական կյանքը:

 -Վերջին շրջանում այդքան էլ ակտիվ չեք, ինչո՞վ է դա պայմանավորված:

-Պաստիվ չեմ: Չորս ամսվա մեջ 5 տեսահոլովակ եմ թողարկել, դրանից ավելի ակտիվությունը ո՞րն է: Կարող է շաբաթը մեկ տեսահոլովակ հանեմ: Ես հո Լիլիթ Հովհաննիսյանը չեմ: Վարհարմն ու Լիլիթը իմ ընկերներն են, ես դա ուղղակի հումոր եմ անում:

-Ձեր վերջին երգը ո՞րն է:

-Վերջին երգը Հայրիկ երգն է: Շուտով կլինի տեսահոլովակ Երևան քաղաքի մասին և կլինի տեսահոլովակ ռուսերեն լեզվով, որը մենք նպատակ ունենք ներկայացնել ռուսական շոուբիզնեսում: 

 

Ամբողջական հոդվածը կարդացեք այստեղ`http://www.esem.am/news/article/view/11/8114/

Views: 6767 | Added by: edgar | Rating: 2.0/1
loading...
Total comments: 0
avatar