11:53 PM Արթուր Բաղդասարյանի քաղաքական «սենսացիոն» հայտարարությունն` իր ծննդյան օրվա կապակցությամբ | |
Արթուր Բաղդասարյանն իր ծննդյան կապակցությամբ հանդես է եկել հայտարարությամբ, որում ասվում է. Կազմել եմ, որպեսզի չհոսի մեր հայրենակիցների արյունը, կազմել եմ, որ երկիրս չդառնա արտաքին ագրեսիայի թիրախ, կազմել եմ իմ հայրենիքը բազմաթիվ ներքին ու արտաքին ցնցումներից զերծ պահելու համար: Իրենց կողմից համանման որոշում ժամանակին կայացրել են նաև հանրության կողմից հարգված ու հեղինակություն վայելող այնպիսի գործիչներ, ինչպիսիք են՝ Կարեն Դեմիրճյանը, Լևոն Տեր-Պետրոսյանը, Գագիկ Ծառուկյանը: Ի վերջո, ցանկացել եմ իմ ծրագրերն ու իմ քաղաքական թիմի երազանքները կյանքի կոչել, քանի որ հենց իշխանությունն է հնարավորություն տալիս կյանքի կոչել ցանկացած կուսակցության ծրարգրերը: Հաջողվել է մեզ դա անել մասամբ` այո, ավանդների վերադարձի շարունակականությունը, աղետի գոտու վերականգնումը, կրթության ,գիտության, մշակույթի ոլորտների շենք-շինությունների վաճառքի արգելումները օրենքով և այլ բազում դրական գործեր այդ քաղաքական համաձայնության բաղադրիչներից էին: Փոշմանել եմ իմ որոշման համար՝ ոչ, հաջողվել է արդյո՞ք կյանքի կոչել իմ որդեգրած ծրագրերի գոնե գերակշիռ մասը` ոչ, ինչն էլ հենց պատճառ դարձավ իմ և իմ քաղաքական թիմի հրաժարականին , որի արդյունքում մենք դուրս եկանք իշխանությունից, և շարունակում ենք պայքարել մեր ծրագրեի իրականացման համար: Ընդդմադիր կուսակցությունները միշտ պե՞տք է մնան ընդդիմանդիր, միանշանակ՝ ոչ, ընդդիմադիր կուսակցությունները ընտրությունների արդյունքում կարող ե՞ն դառնալ իշխանություն իսկ իշխանական կուսմակցությունները ընդդիսմություն, միանշանակ՝ այո: Ընդդիմությւունը կարող է լինել բազմաշերտ՝ արմատական, չափավոր, կառուցողական ծայրահեղական միանշանակ՝ այո: Ընդդիմադիր ուժ է՞ այսօր «Հայկական վերածնունդը» , միանշանակ` այո, ծայրահեղական ուժ է՞ ընդդիմության մեջ «Հայկական վերածնունդը», միանշանակ `ոչ: Կարող ե՞նք պաշտպանել իշխանության դրական քայլերը, միանշանակ ` այո, իշխանության հասնելու համար կդիմենք անձնական վիրավորանքների և վենդետաների, ապստամբության և արյունոտ հեղափոխության, միանշանակ` ոչ: 2017թ. խորհրդարանական ընտրություններում Հանրապետականի կամ այլ կուսակցության հետ առանց իրական իշխանության և առանց որոշումների վրա իրական ազդեցության կոալիցիա կկազմենք` միանշանակ՝ ոչ, իսկ իրական իշխանության և որոշումների վրա իրական ազդեցություն ունենալու պարագայում կգնանք ետընտրական դաշինքների, միանշանակ` այո: Այսքանը մեր տեսակի և դիրքորոշումների մասին: Այժմ Վանաձորի ավագանու չարչրկված նիստի մասին: «Հայկական վերածնունդը» հստակ պահել է իր պայմանավորվածություները՝ հուշագրի ոգուն համապատասխան և քվեարկել Քրիստ Մարուքյանի օգտին: Չնայած դրան շանտաժով և քաղաքական կեղտոտ տեխնոլոգիաներով փորձում են վարկաբեկել մեր ավագանու անդամենրին՝ կեղծ լուրեր տարածելով, թե «Հայկական վերանծնունդ» կուսակցության անդամները չեն պահել քաղաքական հուշագրի կանոնները: Եվ ըստ, որում սա արվում է համառ հետևողականությամբ: Այսօր «Հայկական վերածնունդը» Վանաձորում կարող է դառնել այն քաղաքական ուժը, որ կազմելով իշխանություն կարող է իրական ազդեցություն ունենալ Վանաձոր քաղաքի կառավարման մեջ՝ ելնելոնվ մեր ստացած քվեներից: Հռետորական հարց է առաջանում՝ ավելի լավ է շարունակ շանտաժի մեջ գտնվել և ամեն օր կոկորդ պատռելով հերքել, որ դու շիտակ ես, թե՞ իսկապես բոլոր ուժերով կազմել կոալիցիա և իրական ազդեցություն ունենալ Վանաձորի կառավարման գործընթացի վրա` ստեղծելով ազգային համաձայնության վանաձորյան փոքրիկ մի մոդել: Անկեղծորեն ես այս հարցի հստակ պատասխանը չունեմ, բայց թիմով մտածել թերևս արժե: Ինչու կատարեցի այս ամբողջ գրառումը: Շատ պարզ: Որպեսզի մարդիկ ընտրություններից առաջ ավելի ճիշտ կողմնորոշվեն գոնե մեր քաղաքական թիմի մասով: Կունենամ քննադատողներ, միանշանակ` այո, կունենամ աջակիցներ, միանշանակ` այո: Ամենագլխավորը սակայն այն կլինի, որ մարդիկ ավելի լավ կճանաչեն մեզ և մեր տեսակը, քանի որ 20 տարի շարունակ գտնվելով քաղաքականության մեջ, միշտ չէ, որ հասկացված ենք եղել, մինչդեռ հասկացված լինելը իսկապես երջանկություն է, ինչը ես սրտանց մաղթում եմ բոլորին և իմ անողոք քննադատներին և իմ համախոհներին և մեր բոլոր հայրենակիցներին: | |
|
| |
| Total comments: 0 | |