Արցախում զինծառայող է վիրավորվել. նրա վիճակը ծայրահեղ ծանր է - 30 December 2016 - ԲլոգԼուր
Yandex.Metrica
Home » 2016 » December » 30 » Արցախում զինծառայող է վիրավորվել. նրա վիճակը ծայրահեղ ծանր է
loading...
loading...
9:49 PM
Արցախում զինծառայող է վիրավորվել. նրա վիճակը ծայրահեղ ծանր է

 

Ժամեր առաջ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հյուսիս-արեւելյան սահմանին հրազենային վրավորում է ստացել ժամկետային զինծառայող Գարիկ Վարդանյանը: Armtimes.com-ի այս տեղեկությունը ԼՂՀ ՊՆ մամուլի խոսնակ Սենոր Հասրաթյանը չհաստատեց՝ ասելով, որ դեռ նման տեղեկություն չունի:

Ավելի ուշ Ստեփանակերտի կայազորային հոսպիտալից Armtimes.com-ի հետ զրույցում հաստատեցին, որ զինծառայողն իրենց մոտ է տեղափոխվել ծայրահեղ ծանր վիճակում:

Հիշեցնենք, որ ԼՂՀ ՊԲ այսօր առավոտյան հաղորդագրություն էր տարածել, որ դեկտեմբերի 29-ի և լույս 30-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գոտում, հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 40 անգամ, որի ընթացքում, տարբեր հրաձգային զինատեսակներից և դիպուկահար հրացաններից հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 1300 կրակոց:

ԼՂՀ ՊԲ-ից հայտնել էին, որ անհրաժեշտ դեպքերում դիմելով նաև պատասխան քայլերի, ՊԲ-ի դիրքապահ ուժերը շարունակում են վերահսկել իրավիճակը և հստակորեն կրում մարտական հերթապահություն:

 

Աղբյուր՝ http://armtimes.com/hy/article/100377

Views: 575 | Added by: edgar | Rating: 0.0/0
loading...
Total comments: 0
avatar