
Մ. թ. ա. 2-րդ հազարամյակում Կախունի պապիրուսում նկարագրվում էր արգանդի հիվանդություն (հիմա այն անվանում ենք «արգանդի հիստերիա»), որի հետևանքով կանայք դառնում էին անկառավարելի և հուզականորեն իմպուլսիվ: EnterTrain-ը ներկայացնում է վիբրատորի ստեղծման պատմությունը:
Եգիպտացիներն այն բուժելու համար թուրմեր էի տալիս, անուշահոտ նյութեր էին ծխեցնում սեռական օրգանների մոտ:
Հույները եկան եզրակացության, որ «արգանդի հիստերիան» պայմանավորված է սեքսուալ խանգարումներով:
1869 թ. Գեորգ Թայլորը ստեղծեց «Մանիպուլյատոր», որը մերսում էր սեռական օրգանները: Բուժումն անցկացվում էր բժշկի հսկողությամբ: «Մանիպուլյատորները» դրվում էին բուժհաստատություններում և հանգստավայրերում:
1882 թ. լոնդոնցի բժիշկ Մորթիմեր Գրանվիլը ստեղծեց առաջին էլեկտրական վիբրատորը, որն օգտագործում էին որպես բժշկական գործիք:
Սկզբում վիբրատոր կար միայն բժշկի սենյակում, այն գործի գցելու համար սառնարանի չափի գեներատոր էր պետք: 1902 թ. Հեմիլթոն Բիթչն արտոնագրեց ձեռքի առաջին վիբրատորը, որը մասամբ նման էր ժամանանկակից էլեկտրական վարսահարդարիչին:
XX դարի վերջին շուկայում կար մոտ 50 տեսակի վիբրատոր, իսկ հիմա՝ ավելի շատ՝ լատեքսից, պլաստիկից, ռետինից, կաշվից, գելից, ուղիղ, կոր, հաստ բարակ և այլն:
Նյութը հրապարակման պատրաստեց EnterTrain-ը