Աննախադեպ իրավիճակ Վանաձորի ծննդատանը. րոպեների տարբերությամբ 12 երեխա է ծնվել - 9 July 2017 - ԲլոգԼուր
Yandex.Metrica
Home » 2017 » July » 9 » Աննախադեպ իրավիճակ Վանաձորի ծննդատանը. րոպեների տարբերությամբ 12 երեխա է ծնվել
loading...
loading...
11:36 PM
Աննախադեպ իրավիճակ Վանաձորի ծննդատանը. րոպեների տարբերությամբ 12 երեխա է ծնվել

Image result for Աննախադեպ իրավիճակ Վանաձորի ծննդատանը. րոպեների տարբերությամբ 12 երեխա է ծնվել

ArmLur.am-ի Վանաձորի թղթակիցը հաղորդում է, որ հունիսի 20-ին 18:20-ից մինչև հունիսի 21-ը ժամը 18:20-ը լույս աշխարհ է  եկել 6 տղա և 6 աղջիկ: Նման դեպք Վանաձորի ծննդատանը վերջին 10 տարվա ընթացքում չէր գրանցվել: Ծննդատան տնօրեն Արամ Ավալյանի խոսքով՝ 12 երեխաներից 3-ը լույս աշխարհ են եկել կեսարյան հատումով, մյուսները՝ բնական ճանապարհով: Ծննդաբերություններից հետո մայրերից ոչ մեկի մոտ խնդիրներ չեն գրանցվել. կեսարյան հատումով ծննդաբերած մայրերը գտնվում են հետվիրահատական բաժանմունքում. նրանց և փոքրիկների վիճակը լավ է: Առաջինը լույս աշխարհ է եկել փոքրիկ Սոֆին: Նա ընտանիքի առաջնեկն է: 12 փոքրիկները մեկը մյուսից միջին հաշվով մեծ են 40 րոպեով: Բժիշկների խոսքով, եղել է նաև, որ փոքրիկները լույս աշխարհ են եկել 5-10 րոպե տարբերությամբ: Արտակարգ աշխատանքային օրն ամփոփել է փոքրիկ Լիաննան: Նա տան երկրորդ երեխան է: 12 մայրերից 10-ը Վանաձորից են, 2-ը՝ Ալավերդի քաղաքից: Չնայած տեխնիկական սարքավորումների մաշվածությանն ու շենքային ամխիթար պայմաններին` ծննդատան բուժանձնակազմն աշխատել է լարված գրաֆիկով, ինչի արդյունքն էլ առողջ նորածիններն են ու նրանց առողջ մայրիկները: Էդվարդ Արզումանյան Լոռի 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ http://armlur.am/705420/

 

 

Views: 425 | Added by: edgar | Rating: 0.0/0
loading...
Total comments: 0
avatar