9:08 PM Աղմկահարույց սեքս-սկանդալի հետքերով | |
Ամիսներ առաջ ՀԱԿ ակտիվիստ Տիգրան Առաքելյանը ձերբակալվեց: Ըստ լուրերի՝ Առաքելյանը ՀՀԿ-ականների մասին ինտիմ տեսանյութեր է ձեռք բերել և դրանք չտարածելու դիմաց գումար է պահանջել ՀՀԿ-ական պատգամավորներից: Պաշտոնապես Առաքելյանը կալանավորված է շորթման մեղադրանքով: Այս ձերբակալությունից հետո մամուլում հայտնվեցին բազմաթիվ հրապարակումներ, ըստ որոնց սեքս սկանդալի հերոսներից մեկը ՀՀԿ-ական պատգամավոր Հովհաննես Սահակյանն է եղել, իսկ մյուսը 14-ամյա ռուս աղջիկ: Մի քանի օր անց «Հրապարակ» օրաթերթը տարածեց մի տեղեկատվություն, ըստ որի Հովհաննես Սահակյանը ՀՀԿ-ից միայնակ չի եղել և սեքս խրախճանքի մյուս մասնակիցը եղել է ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովն է եղել: Իհարկե այս լուրերը հերքեցին ՀՀԿ-ից, սակայն մինչ այսօր հստակ չէ, թե կոնկրետ ումից և ինչի համար է փորձել գումար շորթել Տիգրան Առաքելյանը: Տիգրան Առաքելյանի լռությունը հաստատում է, որ իշխանությունները հանիրավի չեն ձերբակալել նրան և այս դեպքում քաղաքական երանգ չկա, իսկ իշխանությունների կողմից, այս գործի միջոցով ընդդիմությանը չմրոտելը հուշում է, որ ՀՀԿ-ականները իրականում թաքցնելու բան ունեն: Ի դեպ չար լեզուներն ասում են, որ այս միջադեպից հետո Շարմազանովի և Սահակյանի հարաբերությունները լարվել են՝ նրանք այլևս նախկինի պես մտերիմ չեն: | |
|
| |
| Total comments: 0 | |