Ադրբեջանը շփման գծում հրետանի է կիրառել. Հայկական կողմը կորուստնե... - 7 February 2017 - ԲլոգԼուր
Yandex.Metrica
Home » 2017 » February » 7 » Ադրբեջանը շփման գծում հրետանի է կիրառել. Հայկական կողմը կորուստնե...
loading...
loading...
8:54 PM
Ադրբեջանը շփման գծում հրետանի է կիրառել. Հայկական կողմը կորուստնե...

Image result for հրետանի

PanARMENIAN.Net -ը գրում է.
Փետրվարի 7-ին 17:00-ից 18:50-ն ընկած ժամանակահատվածում Ադրբեջանի զինուժն իր բնակավայրերի մերձակայքում տեղակայված կրակային հենակետերից 85մմ-ոց Դ-44 տիպի հրանոթներից ուղիղ նշանառությամբ արկակոծության է ենթարկել ՊԲ արևելյան ուղղությամբ տեղակայված մարտական դիրքերը:

Ինչպես հայտնում է ԼՂՀ ՊԲ մամուլի ծառայությունը, բացի հրանոթներից ադրբեջանական զինուժը ինչպես արևելյան, այնպես էլ հյուսիսային (Թալիշ) ուղղությամբ կիրառում է տարբեր տրամաչափի ականանետեր: 21.10 դրությամբ, հրանոթներից և ականանետերից, ընդհանուր առմամբ, արձակվել է 46 արկ, որից 22-ը հրանոթներից, 24-ը՝ ականանետերից:

Հակառակորդի նախահարձակ գործողությունների հետևանքով ՊԲ-ն կորուստներ չունի:

ԼՂՀ պաշտպանության նախարարությունը հայտարարում է, որ Ադրբեջանի կողմից ձեռնարկված սադրիչ գործողությունների և դրանց հետևանքների ողջ պատասխանատվությունն ընկնում է պաշտոնական Բաքվի ռազմաքաղաքական ղեկավարության վրա: Նման սադրանքերի շարունակականության դեպքում ԼՂՀ պաշտպանության բանակն, Արցախի պետական սահմանների անվտանգությունն ապահովելու նպատակով, իրեն իրավունք է վերապահում դիմելու ոչ համարժեք քայլերի:

Կարդացեք նաև. Ադրբեջանական կողմը ԵԱՀԿ առաքելությանը դուրս չի բերել իր առաջապահ դիրքեր

Views: 3969 | Added by: edgar | Rating: 0.0/0
loading...
Total comments: 0
avatar