7 փաստ առավոտյան էրեկցիայի մասին, որոնց մասին քչերը գիտեն - 24 September 2017 - ԲլոգԼուր
Yandex.Metrica
Home » 2017 » September » 24 » 7 փաստ առավոտյան էրեկցիայի մասին, որոնց մասին քչերը գիտեն
loading...
loading...
6:36 PM
7 փաստ առավոտյան էրեկցիայի մասին, որոնց մասին քչերը գիտեն

EnterTrain-ը առաջարկում է ծանոթանալ ինտիմ կյանքին վերաբերող նուրբ փաստերի:

 

 

 

 

 

Էրեկիցիա ունենում են նույնիսկ նորածինները

Ոչ միայն հասուն տղամարդիկ, այլև անչափահասները, փոքրիկ տղաները, նույնիսկ մոր արգանդում գտնվող դեռ չծնվածները կարող են էրեկցիա ունենալ: Բժիշկները դա համարում են բնականոն երևույթ:

Առավոտյան էրեկցիայի մասին

Որպես կանոն էրեկցիան առաջանում է «արագ քնի» ընթացքում, և այն կարող է տեղի ունենալ ոչ միայն առավոտյան, այլ նաև գիշերվա ընթացքում մի քանի անգամ: Առողջ տղամարդու մոտ գիշերվա ընթացքում կարող է լինել 4-5 էրեկցիա:

Կանանց մոտ նույնպես դա կարող է լինել

Այո, երբեմն, երբ արյունը լցվում է կնոջ սեռական օրգանները, կանայք նույնպես նմանատիպ մի բան են զգում:

Լիքը միզապարկը նույնպես էրեկցիա կարող է առաջացնել

Գիշերային էրեկցիայի պատճառը ողնուղեղի վրայի նյարդերն են: Քանի որ միզապարկի համար «պատասխանատու» նյարդերը նույնպես նույն շրջանում են գտնվում, լիքը միզապարկը կարող է ազդել էրեկցիա առաջացնող նյարդերի վրա:

«Մարզասրահ» առնանդամի համար

Էրեկիցիան ամրացնում է առնանդամի հյուսվածքները՝ հարստացնելով այն թթվածնով: Այնպես որ, քանի դեռ տղամարդը քնած է, նրա առնանդամը «մարզասրահում» մարզվում է:

Օգնում է էրեկցիայի խանգարման ախտորոշմանը

Տղամարդու մոտ էրեկցիայի խանգարման պատճառները որոշելիս հետևում են առավոտյան էրեկցիայի հաճախականությանը: Օրինակ՝ եթե նա սեռական հարաբերության ժամանակ չի կարողանում էրեկցիա ունենալ, բայց առավոտյան ունենում է, ուրեմն խնդիրը հոգեբանական է:

Տեստոստերոնի պակասը էրեկցիայի բացակայության պատճառ

Եթե մի քանի ամիս շարունակ տղամարդը առավոտյան չի ունենում էրեկցիա, նշանակում է տեստոստերոնի ցածր մակարդակ: Դա լուրջ առիթ է բժշկի այցելելու համար:

Նյութը հրապարակման պատրաստեց EnterTrain

Views: 454 | Added by: edgar | Rating: 0.0/0
loading...
Total comments: 0
avatar