
- Միայն հայերն են շենքից շենք լվացքի պարան քաշում:
- Միայն հայ՝ բժշկական ուսումնարանի աղջիկներն են, որ հարցնես որտեղ են սովորում, կասեն բժշկական... ու անպայման մեկը կողքից կայֆը փչացնումա՝ ասելով հա՜ ինքը ուսումնարանումա սովորում:
- Միայն հայերի մոտ է արտասահման գնալուց facebook–ի ստատուսների թիվը տասնապատկվում։ Ես Բեռլինի աերոպորտում նստած եմ, ես Բեռլինի աերոպորտում կոլա եմ խմում, ես Բեռլինի աերոպորտում վերջացրի կոլա խմելս, ու սենց բաներ...
- Մենակ հայերն են, որ sms-են գրում, հետո զանգում են տեսնեն հասելա թե չէ
- Մենակ հայերը էսօր գիշերը 12ին անպայման պետքա կոմպի դեմը լինեն, որ առաջինը ֆեյսբուքում գրեն «Ուռա՜, նոր տարիա՜, շնորհավո՜ր...»
- Մենակ հայերը կարող են կոստյումին ասել կաստում-շլվար:
- Մենակ հայերի մոտա անվճար սովորելը ավելի թանկ նստում քան վճարովին:
- Մենակ հայի հեռախոսի համարը իմանալով կարելիա իրա ընկեր/ընկերուհու համարը գուշակել.. ասենք եթե մեկինը 055-ովա, մյուսինը հաստատ նույն համարնա 095-ով:
- Մենակ հայերի մոտա մի «բանբանեռկեն» լրիվ բարեկամների տներով պտտվում:
- Մենակ հայ «աստղերը» ֆեյսբուքով մարդկանց friend request-ներ կուղարկեն:
- Մենակ հայերի հարևաններն են, որ հենց տեսնում են հարևանի աղջիկը ժամը 10-ին տաքսիով տունա գալիս, ասում են «Ախչի՜ էս Վարդուշի աղջիկը էս ո՞նցա փոխվել, հեչ ոնց որ Հերիքնազի թոռը չլինի»
- Մենակ հայերն են բոլոր ջեռուցման համակարգերին Baxi ասում
- Մենակ հայերը կարան իրանց համարեն odnoklassniki.ru-ի սեփականատերը: (Սայթս մտել ե՞ս)
- Մենակ հայերն են, որ իրենց տան բանալին տնեցիներին փոխանցելու համար դրսի դռան դիմացի շորի տակ են դնում, որ դրսից գան, վերցնեն, այն դեպքում, երբ բոլոր հայերը գիտեն, որ բանալիները միշտ այդտեղ են «թաքցվում»
Աղբյուրը՝ mypage.am
|