loading...
Yandex.Metrica
Home » 2017 » September » 25

Related image

Արաբկիր վարչական շրջանում գործող լողավազաններից մեկում սեպտեմբերի 23-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել. այդ օրը 42-ամյա Ե. Հ.-ն դիմել է Ոստիկանության Արաբկիրի բաժին եւ հայտնել, որ նշված լողավազանում Վաղինակ անունով մի երիտասարդ իր 6-ամյա աղջկա նկատմամբ կատարել է սեքսուալ բնույթի բռնի գործողություններ։

Shamshyan.com-ի   փոխանցմամբ, աղջիկը սովորում է Երեւանի դպրոցներից մեկի 1-ին դասարանում։ Արաբկիրի ոստիկանները պարզել են, որ այդ գործողությունները կատարել է 14-ամյա Վ. Վ.-ն, ով տառապում է «աուտիզմ» հիվանդությամբ:

Փաստի առթիվ ոստիկանության Արաբկիրի բաժնի հետաքննչական բաժանմունքում հետաքննություն է սկսվել:

Views: 418 | Added by: edgar | Date: 09.25.2017 | Comments (0)

Hraparak.am-ը գրում է.

Ինչպես հայտնի է, սեպտեմբերի 24-ին կայացած «Միսս Արմենիա 2017» մրցույթում հաղթող ճանաչվեց 17-ամյա Լիլի Սարգսյանը՝ Երեւանից, որը մասնագիտությամբ դիզայներ է։ Հաղթողի գլխին դրված թագը պատրաստել է ոսկերչական հայտնի ընկերություններից մեկը, որն այն նվեր է արել՝ պայմանով, որ թագը դնելիս անպայման հայտարարվի պատրաստողի անունը։

Սակայն կազմակերպիչները չհայտարարեցին որեւէ անուն, եւ մեր տեղեկություններով՝ պատրաստողները, նեղսրտած այդ հանգամանքից, գիշերը գնացել եւ հաղթողից հետ են վերցրել թագը։ Ի դեպ, ուշագրավ է, որ «Միսս Հայաստան 1998» տիտղոսակիր, մրցույթի կազմակերպիչ եւ ժյուրիի նախագահ Գոհար Հարությունյանը լրագրողների հետ զրույցում նշել էր հետեւյալը․ «Աշխատեցինք այնպես անել, որ մրցանակները բաշխվեն բոլոր գեղեցկուհիների միջ ... Read more »

Views: 536 | Added by: edgar | Date: 09.25.2017 | Comments (0)