loading...
Yandex.Metrica
Home » 2017 » May » 01

 

Views: 1104 | Added by: edgar | Date: 05.01.2017 | Comments (0)

Վարդան Օսկանյանի «Անկախության ճանապարհով» գրքում նկարագրված է մեծ բարերար Քըրք Քրքորյանի առաջին այցը Հայաստան: Ծիծեռնակաբերդում Քըրքը հետաքրքիր հարցադրում է արել: Ներկայացնենք այդ դրվագը.

«…Աշխատանքային հանդիպումներից բացի՝ Քըրքը մի քանի տեսարժան վայրեր այցելեց: Ծիծեռնակաբերդում՝ Ցեղասպանության թանգարանի մուտքի մոտ, թանգարանի տնօրեն Լավրենտի Բարսեղյանը պատմում էր, Քըրքը՝ լսում: Ես կանգնած էի մի քանի քայլ հեռու, լսեցի, որ Քըրքն ինձ է կանչում: Նա կանգնած էր Արևմտյան Հայաստանի փորագրած մեծ քարտեզի առջև, որը բացահայտում էր մեր կորուստների վիթխարիությունը: Շրջվեց դեպի ինձ ու շատ անկեղծ հարցրեց. «Որքա՞ն փող է պետք այս ամենը գնելու համար»: Ես պատասխանեցի տենչանքով. «Դրա համար միայն փողը բավարար չէ, Քըրք»»:

Views: 824 | Added by: edgar | Date: 05.01.2017 | Comments (0)

Համացանցում լուրեր էին շրջանառվում, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի որդուն մեծ ու թունավոր օձ է խայթել:

Ինչպես գրում է ադրբեջանական կայքերից մեկը, նրա որդին սեր ունի սողունների նկատմամբ և տանը հատուկ պայմաններում տարբեր տեսակի օձեր ու սողուններ է պահում:

Թե ինչպես է կատարվել դեպքը՝ դեռ չեն հայտնում, սակայն միջադեպի հետևանքով վերջինիս վիճակը կտրուկ ծանրացել է, ինչից հետո նրան շտապ տեղափոխել են հիվանդանոց։

 

Views: 2380 | Added by: edgar | Date: 05.01.2017 | Comments (0)

Ինչպես արդեն հայտնել էինք, այսօր՝ ապրիլի 30-ին, մի քանի օր հիվանդանոցում գտնվելուց հետո մահացել է ապրիլյան «քառօրյա պատերազմի» հերոս Քյարամ Սլոյանի հայրը՝ Քյալաշ Սլոյանը:

Armday.am-ի այս տեղեկությունը հաստատվել է և՛ Արագածոտնի մարզի Արտաշավան գյուղի գյուղապետի տեղակալի կողմից, և՛ Քյարամ Սլոյանի եղբոր՝ Համիկ Սլոյանի:
Համիկ Սլոյանը մեզ հետ զրույցում ասաց, որ մինչև եղբոր դեպքերը հայրը որևէ կոնկրետ հիվանդություն չի ունեցել:

«Իր հիվանդությունը հիմնականում նրանից սկսվեց, որ երբ Քյարամի դիակը արդեն բերել էին, ինքը գիշերը գողտու գնացել դիակը բացել, տեսել էր, այդ ժամանակվանից արդեն սկսեց հետ գնալը, իրեն տիրություն չարեց, երկու ագամ էլ ինսուլտ տարավ, արդեն էդ ինսուլտը ուղեղի վրա էլ էր ազդել: Ախպորս դեպքերից հետո սկսվեց ամեն ինչ»,-ասաց Համիկ Սլոյանը:

Հիշեցնենք, որ Քյարամ Սլոյանը եղել է արցախա-ադրբեջանական «քառօրյա պատե ... Read more »

Views: 1404 | Added by: edgar | Date: 05.01.2017 | Comments (0)