10 նախանշան, որոնք հուշում են՝ Ձեր օրգանիզմում քաղցկեղ է զարգանում - 28 September 2016 - ԲլոգԼուր
Yandex.Metrica
Home » 2016 » September » 28 » 10 նախանշան, որոնք հուշում են՝ Ձեր օրգանիզմում քաղցկեղ է զարգանում
loading...
loading...
8:05 PM
10 նախանշան, որոնք հուշում են՝ Ձեր օրգանիզմում քաղցկեղ է զարգանում

Քաղցկեղի հետազոտությունների բրիտանական նախաձեռնությունը վերհանել է տասը «ահազանգող ազդանշան», որոնք կարող են անուղղակի ձևով քաղցկեղի առկայություն մատնանշել: Այս մասին հաղորդում է dailymail-ը:

Այդ անուղղակի ցուցիչների թվում մատնանշվում է հետևյալը

aid4827410-728px-detect-ovarian-cancer-step-1-version-2

1 Տևական հազը կարող է նշանակել թոքերի քաղցկեղ:

2 Խալի արտաքին տեսքի փոփոխությունը կարող է մաշկի քաղցկեղի առկայության նշան լինել:

3 Աղիքների գործելու ընթացքի կայուն փոփոխությունը կարող է հենց աղիքների քաղցկեղի ազդանշան լինել:

4 Չլավացող վերքը, կախված տեղից, կարող է բերանի վերքի դեպքում բերանի խոռոչի քաղցկեղի նշան լինել:

5 Կուլ տալու տևական դժվարությունները կարող են կերակրափողի քաղցկեղի առկայության նշան լինել:

6 Քաշի անբացատրելի կորուստը կարող է քաղցկեղի մի քանի տեսակների ցուցիչ լինել:

7 Միզապարկի գործելու ընթացքի տևական փոփոխությունը կարող է նշանակել ուռուցքի առկայություն միզամուղ համակարգում կամ տղամարդկանց դեպքում՝ շագանակագեղձում:

8 Անբացատրելի գոյացությունը մարմնի վրա կարող է քաղցկեղի հիվանդության շատ ձևերի դրսևորում լինել:

9 Կայուն անբացատրելի ցավը՝ կախված տեղից կարող է ևս քաղցկեղի շատ տեսակների ցուցիչ լինել:

10 Անբացատրելի արնահոսումը կարող է աղիքների, կոկորդի կամ կանանց ներքին սեռական օրգանների քաղցկեղ ունենալու նշան լինել:

Views: 1077 | Added by: edgar | Rating: 0.0/0
loading...
Total comments: 0
avatar