«Ուզում եմ ձեզ հայտնել, որ հրաժարական եմ տալիս», ասել է Սերժ Սարգսյանը - 26 January 2016 - ԲլոգԼուր
Yandex.Metrica
Home » 2016 » January » 26 » «Ուզում եմ ձեզ հայտնել, որ հրաժարական եմ տալիս», ասել է Սերժ Սարգսյանը
loading...
loading...
4:14 PM
«Ուզում եմ ձեզ հայտնել, որ հրաժարական եմ տալիս», ասել է Սերժ Սարգսյանը


 

Lragir.am-ը գրում է.

Սերժ Սարգսյանը հանդիպման է հրավիրել ոչիշխանական եռյակի առաջնորդներին:

«Բարեւ ձեզ, պարոն նախագահ, տիկին Սարգսյանն ինչպե՞ս է», ներս մտնելով հարցնում է Րաֆֆի Հովհաննիսյանը:

«Ռուբիկ, մի խանգարի», ասում է Լեւոն Տեր-Պետրոսյանը մի քիչ զայրացած, որ Րաֆֆին իրենից առաջ է անցնում:

«Ռաֆիկ, Առաջին ջան, Ռուբիկ չէ, Ռաֆիկ», ասում է Գագիկ Ծառուկյանը:

«Գագիկ, դու Ռուբիկ-կուբիկի անեկդոտը գիտե՞ս», հարցնում է Տեր-Պետրոսյանը:

«Հա, հա, գիտեմ», ասում է Ծառուկյանը:

«Ես էլ գիտեմ», «Ես էլ», ասում են Րաֆֆի Հովհաննիսյանն ու Սերժ Սարգսյանը:

«Իյա, բա որ գիտեք, բա չգիտեք, որ Ռաֆիկ-կուբիկ կամ Գագիկ-կուբիկ մի քիչ չի խոսում իրար հետ, իսկ Ռուբիկ-կուբիկը խոսում ա», ասում է Տեր-Պետրոսյանը. «Համ էլ էս ոնց որ շատ լուրջ եք հա, բա ո՞ր անեկդոտը չգիտեք, բերեք մի հատ պատմեմ զվարճանանք մի քիչ, շատ եք լրջացել»

«Այ մարդ, չեմ հիշում, էս մարդը մեռած լեզուների մասնագետ էր, թե՞ մեռած անեկդոտների», Րաֆֆի Հովհաննիսյանին կամաց հարցնում է Սերժ Սարգսյանը:

«Պարոն նախագահ, տիկին Սարգսյանն ինչպե՞ս է», հարցնում է Րաֆֆի Հովհաննիսյանը:

«Այ մարդ, դե դու էլ մեռար նույն հարցը տալով, ասեցինք լավ ա էլի: Չի լինի մի քիչ հարցադուլ անես, հանգստանանք մի քիչ, էլի», զայրանում է Սերժ Սարգսյանը:

«Ռաֆիկ, իսկականից էլի, մենք էլ հարցեր ունենք, թող մենք էլ տանք», ասում է Գագիկ Ծառուկյանը. «Պարոն նախագահ, ինչի՞ եք էս հանդիպումը կազմակերպել»:

«Ուզում եմ ձեզ հայտնել, որ հրաժարական եմ տալիս, որոշել եմ», ասում է Սերժ Սարգսյանը:

«Ո՞նց թե», զարմանում են եռյակի լիդերներն ու մի պահ լռում:

«Հա, որոշել եմ, ճանապարհային քարտեզը որ տեսա, ցողուններս բիզ-բիզ կանգնեցին, որոշեցի հրաժարական տամ, հերիք եղավ, բոլ եղավ», ասում է Սերժ Սարգսյանը. «Որոշեք, հիմա ով ա ինձ փոխելու, ով ա գալիս պրեզիդենտ: Գագիկ, ասում էիր մտքումդ մի 4-5 հոգի ունես, դե մեկին ասա թող գա, երկիրն անտեր չմնա»:

«Պարոն նախագահ, ունեի է, բայց մտքիցս թռել են», ասում է Գագիկ Ծառուկյանը:

«Իյա, էս կա-չկա թռել են Մոսկվա հաղթանակ բերելու», մտածում է Րաֆֆի Հովհաննիսյանն ու ասում. «Ինձ կներեք, մի քանի բարեւ կա անելու, մի երկու ժամով դուրս գամ, էլի կգամ»:

«Սերժ, արագ զուգարանը փակի, էհ, զուգարանն եմ ասում, դուռը փակի, դուրս չթողնես դրան, ոչ մի բարեւ էլ չունի անելու, գնում ա Մոսկվայի տոմս առնի-թռնի հաղթանակ բերելու: Դուռը փակ պահի, չթողնես գնա ոչ մի տեղ, աչքերի մեջ էլ չնայես, կհամոզի քեզ հացադուլի կնստացնի ինքը կթռնի», տեղից գոռում է Լեւոն Տեր-Պետրոսյանը:

«Հա, դե արագ որոշեք էլի, ով ա գալիս տեղս, շուտ արեք, ես չեմ կարա դուռը երկար ժամանակ փակ պահեմ, մի հատ իմ ջանին նայեք, մի հատ իրա», գոչում է Սերժ Սարգսյանը:

Գագիկ Ծառուկյանը ձեռքը տանում է գոտկատեղը, կոստյումի հետեւից եւ ուզում է ինչ որ բան հանի: «Գագո, չկրակես, ախր ասեցի հրաժարական եմ տալիս», բացականչում է Սերժ Սարգսյանն ու թաքնվում Րաֆֆի Հովհաննիսյանի հետեւը:

«Այ նախագա ջան, չեմ կրակում, էս Վերտուս ա, հանեցի զանգեմ, մի հատ բան կա ճշտելու, ճշտեմ ասեմ քո տեղն ով ա լինելու», ասում է Գագիկ Ծառուկյանը: Նա 091-ով վեց անգամ օդ է կրակում: «Ասա, լսում եմ», լսվում է Վերտուի պարկուճից:

«Պատրոն չունեմ, երկար չեմ կարա խոսամ, նախկին գրասենյակումդ եմ, ստեղ փաստորեն հրաժարական ա եղել, դե ոնց ասեմ, ինքստինքյան էլի, հիմա փաստորեն դատարկ ա էլի: Չէ, պատրոնդաշս չէ, տեղն ա դատարկ էլի, հա, ասում ա որոշեք ով ա լինելու», խոսում է Գագիկ Ծառուկյանը:

«Լավ, հասկացա», ավարտում է նա, վերտուն դնում տեղն ու ասում. «Ուրեմն քանի որ նոր զարգացումներ եղան, ճանապարհային քարտոզը մի քիչ փոխեցինք: Տեսեք ինչ ենք անում, հաջորդի հարցը ոնց ենք լուծում: Էսքան տարի խիյարը թարս ա աճել, չէ՞, պարոն նախագահ: Մենք հեղափոխական մեթոդների կողմնակից չենք, թեկուզ թարս ա աճել խիյարը, բայց մենք դեմ ենք դաժե թարս խիյարը պոկելու: Մենք կողմ ենք խիյարի թարս աճը հետ շրջելու, այսինքն պետք ա հետ տանք թարս աճը, բերենք ելման դիրք: Ասենք սենց ասեմ էլի, պարոն նախագահ: Հիմա դու երրորդն ես չէ, ասենք հիմա խիյարը ճիշտ աճացնելու համար որ պետք ա հետ տանք, ստացվում ա որ պետք ա գանք երկրորդին, էլի: Այսինքն ճանապարհով, ճանապարհային քարտեզով որ հետ ենք գալիս թարս ճանապարհը, երրորդից հետո հասնում ենք երկրորդին էլի», ասում է Գագիկ Ծառուկյանը:

«Գագիկ, ինչպես թե, եթե հետ ենք գալիս, ուրեմն մինչեւ վերջ պիտի հետ գանք թարս ճանապարհը ու հասնենք առաջինին», ասում է Լեւոն Տեր-Պետրոսյանը:

Գագիկ Ծառուկյանը նորից ձեռքը տանում է գոտկատեղին: «Գագիկ, չէ, չկրակես, դու ճիշտ ես, շատ հետ գնալ պետք չի, շատ կհոգնենք: Հենց երկրորդի վրա էլ կկանգնեն, համաձայն եմ», բացականչում է այս անգամ Տեր-Պետրոսյանը:

«Այ մարդ, չէի կրակում, ուղղակի ուզում էի զանգեմ ճշտեմ, էն էլ որ համաձայն ես, հարց չկա, Առաջին ջան», ասում է Ծառուկյանը:

Տեսնելով, որ Ծառուկյանի ձեռքինը դեռ հեռախոս է, Տեր-Պետրոսյանը հանգստանում է եւ փոխում մարտավարությունը:

«Գագիկ, Սերժը չի կարա դուռը երկար պահի, Րաֆֆին էլ կփախչի Մոսկվա հարցերը լուծելու, մեր ողջ արածը ջուրը կընկնի, դու գնա դուռը պահի, թող Սերժը մի քիչ հանգստանա», ասում է Լեւոն Տեր-Պետրոսյանը:

«Իյա, Առաջին ջան, էս դու էլ ինձ ես հա՞ ուզում խաբես: Գնամ դուռը պահեմ, որ դու Սերժի հետ ստեղ պրեզիդենտի տեղի հարցը լուծես հա: Հենա դու գնա պահի, թող Սերժը հանգստանա», ասում է Գագիկ Ծառուկյանը:

«Այ տղա, Գագիկ, ես 69 տարեկան եմ արդեն, ես դուռ կարա՞մ պահեմ: Էս տարիքում սկի հասարակ բաներն արդեն դժվար ա պահել, դու՞ռ ոնց պահեմ», ասում է Լեւոն Տեր-Պետրոսյանը:

«Իմ գործը չի, ոնց ուզում եք պահեք: Կրակը հո չեմ ընկել, որ մեջներիդ պարապածը ես եմ, ձեռի ուժի աշխարհի չեմպիոն եմ: Էն էլ հացադուլի կրկնակի չեմպիոն ա, ինձ հում հում կուտի», ասում է Ծառուկյանը:

«Այ մարդ, հերիք ա կռիվ անեք, որոշեք պրծեք, ես էլ դուռը չեմ կարում պահեմ: Րաֆֆի, չանես տենց բան, ձեռդ քաշի ասում եմ, արա, արա ես բարեւող տղա չեմ, ասում եմ ձեռդ քաշի, բարեւիդ չխաբնվես, հա: Որոշեցի՞ք, Լեւոն, Գագիկ, հասեք, բարեւում ա: Րաֆֆի, մի արա, զորավարին կասեմ, զորավաաաար», բացականչում է Սերժ Սարգսյանը:

«Գագիկ, ասում եմ գնա Սերժին օգնի, թե չէ որ Զորավարն եկավ օգնության՝ սառը ցնցուղով ա գալու», ասում է Տեր-Պետրոսյանը:

«Ոչ մի զորավար էլ չի գա: Սերժը հրաժարական ա տվել, իրա ասածը զորավարի համար էլ ասնավանի չի», ասում է Գագիկ Ծառուկյանը:

«Ոնց թե, մինչեւ մյուս նախագահի հարցը չլուծենք, ի՞նչ հրաժարական, ոչ մի հրաժարական: Սերժ, չբացես զուգարանները, էհ, էլի ասում եմ զուգարանները, հրաժարական չտաս հլը, սպասի», բղավում է Տեր-Պետրոսյանը:

«Չէ, հրաժարական եմ տալու, հերիք եղավ, ինչ ուզում եք արեք, իմ գործը չի, դուռն էլ բացում եմ, ուր ուզում ա թող գնա էսի», բացականչում է Սերժ Սարգսյանը:

«Ոնց թե հրաժարական ես տալու, արա էսի լուրջ հրաժարական ա ուզում տա՞: Պարոն նախագահ, հրաժարական տալով հո չի է, հրաժարականը տենց ինքստինքյան չի կարա լինի, սենց երկու հոգի պոչիցս կպած ու՞ր ես հրաժարական տալիս: Դու պտի սահմանադրություն փոխեիր է, վախեցա՞ր, հրաժարական ով ասես կտա, դու ասա Սահմանադրություն փոխես է, եթե կարաս», ասում է Գագիկ Ծառուկյանը:

«Չեմ փոխում, վերջ, հրաժարական եմ տալիս, գնացեք ինչ ուզում եք արեք», ասում է Սերժ Սարգսյանը:

«Գագիկ, դե հենա, ինքն իրա բերանով ասում ա, դե գնա», ասում է Տեր-Պետրոսյանը:

«Ու՞ր գնամ», զարմանում է Ծառուկյանը:

«Գնա ինչ ուզում ես արա», ասում է Տեր-Պետրոսյանը:

«Իյա, Առաջին ջան, ես գնամ ինչ ուզեմ անեմ, որ դու Սերժի տեղը նախագահ դառնաս հա՞: Ոչ մի տեղ էլ չեմ գնալու, քո կողքին եմ լինելու», ասում է Ծառուկյանը:

«Այ տղա, բա դու ժողովրդի կողքին չէի՞ր», ասում է Տեր-Պետրոսյանը:

«Է հա, կողքին էի», ասում է Ծառուկյանը:

«Բա դե հլը մի հատ նայի, ստեղ հիմա ժողովուրդ կա՞», հարցնում է Տեր-Պետրոսյանը:

«Չէ, չկա», ասում է Ծառուկյանը:

«Այ մարդ, բա դե գնա տես ուր ա մնացել ժողովուրդը, ստեղ ինչ գործ ունես, այ Գագիկ», ասում է Տեր-Պետրոսյանը:

«Դե արի իրար հետ գնանք», ասում է Ծառուկյանը:

«Չէ, ես մնամ ստեղ, որ Սերժին չթողնեմ հրաժարական տա, դու գնա ժողովրդին վերցրու շուտ արի», ասում է Տեր-Պետրոսյանը:

«Տո ըտենց մարդ չկա է, որ Սերժին խանգարի հրաժարական տալ», գոռում է Սերժ Սարգսյանը ու թողնելով Րաֆֆի Հովհաննիսյանին գնում է իր հրաժարականի դիմումը ստորագրելու:

«Իյա, պարոն նախագահ, ինձ բա՞ց եք թողնում», զարմանում է Րաֆֆի Հովհաննիսյանը. «Բա որ գնամ Մոսկվա հաղթանակ բերելու՞»:

«Դե ուր ուզում ես գնա է, թող հաջորդ պրեզիդենտը մտածի», ասում է Սերժ Սարգսյանը:

«Առաջին ջան, թուղթը, թուղթը վերցրու ձեռքից», գոռում է Գագիկ Ծառուկյանը:

«Գագիկ, հանգստացի, զուգարան չի գնում», ասում է Տեր-Պետրոսյանը:

«Այ մարդ, դե դու էլ զուգարան հա զուգարան, ասում եմ հրաժարականի դիմումի թուղթը վերցրու ձեռքից», գոռում է Գագիկ Ծառուկյանը:

«Վերցնեմ ինչ անեմ, ես իմը ունեմ», ասում է Լեւոն Տեր-Պետրոսյանը:

«Հա, դե վերցրու ինձ կտաս, դու մենակ մի թող հրաժարական տա», ասում է Ծառուկյանը:

«Քեզ պետք ա՝ դու վերցրու», ասում է Տեր-Պետրոսյանը:

«Այ մարդ, բա ես հիմա ժողովրդի հետեւից եմ գնում», ասում է Ծառուկյանը:

«Գագիկ, թող ժողովուրդը քո հետեւից գա, այ տղա, դու ինչու՞ ես ժողովրդի հետեւից գնում», ասում է Տեր-Պետրոսյանը:

«Այ մարդ, էս մարդը սկլերոզ ա՞», մտածում է Ծառուկյանն ու բացականչում. «Բա դու չասեցիր գնա տես ժողովուրդն ուր ա, բեր ստեղ»:

«Գագիկ, իրավիճակ ա փոխվել, երեւում ա սա շանտաժ չի անում, սա իսկապես ուզում ա հրաժարական տա ու մեզ կռվացնի իրար հետ: Հիմա մեր խնդիրն ա զսպենք, թույլ չտանք հրաժարական տա, պարտադրենք շարունակի նախագահությունը: Ժողովրդին որ հիմա բերես, իզուր տեղը մեզ խանգարելու ա», ասում է Տեր-Պետրոսյանը:

«Պարոն նախագահ, ես գիտեմ ինչ անենք ժողովրդին, որ մեզ չխանգարի», միջամտում է Րաֆֆի Հովհաննիսյանը. «Ես ժողովրդին կտանեմ Ծիծեռնակաբերդ, դուք էստեղ ստիպեք, որ պարոն նախագահը հրաժարական չտա»:

«Իյա, Ռաֆիկ, բա Մոսկվա չես թռնու՞մ», զարմանում է Գագիկ Ծառուկյանը:

«Մոսկվայից էին զանգահարել, ասացին մինչեւ նավթի գները չթռնեն, Մոսկվա թռնելու իմաստ չկա, նույնիսկ վտանգավոր է», ասում է Րաֆֆի Հովհաննիսյանը:
 

Views: 2134 | Added by: edgar | Rating: 2.7/3
loading...
Total comments: 0
avatar