Ուշադրություն աջ ղեկով մեքենաների բոլոր վարորդների... Քիչ առաջ կատարվեց հայտարարություն. - 11 October 2017 - ԲլոգԼուր
Yandex.Metrica
Home » 2017 » October » 11 » Ուշադրություն աջ ղեկով մեքենաների բոլոր վարորդների... Քիչ առաջ կատարվեց հայտարարություն.
loading...
loading...
10:52 PM
Ուշադրություն աջ ղեկով մեքենաների բոլոր վարորդների... Քիչ առաջ կատարվեց հայտարարություն.

Վերջին օրերին մի շարք զանգվածային լրատվամիջոցներում և սոցիալական ցանցերում տեղ են գտել հրապարակումներ և մտահոգություններ աջակողմյան ղեկով տրանսպորտային միջոցների հետագա շահագործման հնարավոր սահմանափակումների մասին:

Հաշվի առնելով վաղաժամ, երբեմն հակասական փաստարկները` հարկ ենք համարում պարզաբանել, որ այս պահին աջակողմյան ղեկով տրանսպորտային միջոցների շահագործումը դադարեցնելու, դրանց սեփականատերերի համար պայմաններ սահմանող կամ նրանց իրավունքները սահմանափակող որևէ իրավական ակտ չկա:

Հայաստանի Հանրապետության ճանապարհային երթևեկության կարգավորման բարեփոխումների համատեքստում քննարկվում են խնդրի կարգավորման բոլոր տարբերակները՝ դժվարություններ չստեղծելով այդ տրանսպորտային միջոցների գործող սեփականատերերի համար:

Ընդ որում` այդ քննարկումները ներառում են ճանապարհային երթևեկության անվտանգության տեսանկյունից շահագրգիռ բոլոր կողմերի ներկայացրած առաջարկները, որոնք ավարտուն տեսքի բերվելուց և ամփոփումներից հետո սահմանված կարգով կներկայացվեն թե՛ հասարակությանը և թե՛ շահագրգիռ մարմինների ներկայացուցիչներին:

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական
տեխնոլոգիաների նախարարության
լրատվական ծառայություն

Views: 3751 | Added by: edgar | Rating: 0.0/0
loading...
Total comments: 0
avatar