Կենսաբանության ուսուցչուհին իր վրա է ցույց տալիս ողջ դասը / տեսանյութ - 2 October 2017 - ԲլոգԼուր
Yandex.Metrica
Home » 2017 » October » 2 » Կենսաբանության ուսուցչուհին իր վրա է ցույց տալիս ողջ դասը / տեսանյութ
loading...
loading...
9:44 PM
Կենսաբանության ուսուցչուհին իր վրա է ցույց տալիս ողջ դասը / տեսանյութ

Յուրաքանչյուրս դպրոցում սովորելու ժամանակից գիտենք, թե դասերը որքան ձանձրալի են: Քիչ ուսուցիչների է հաջողվում երեխաներին հետաքրքրել առարկայով:

EnterTrain-ը ներկայացնում է կենսաբանության հոլանդացի ուսուցչուհի Դեբի Հեերենսին, ով լիովին նվիրված է իր աշխատանքին: Նրա դասերի տեսագրությունները տարածվեցին համացանցում՝ աշխարհում մեծ հետաքրքրություն առաջացնելով:

Այս ուսուցչուհին կենսաբանության դասերի ժամանակ աշակերտների ուշադրությունը գրավելու հնարամիտ միջոց ստեղծեց: Դասի ժամանակ Դեբին բարձրանում է սեղանի վրա և հանում է վերնազգեստը, որի տակ նկարված մկաններով կոստյում է:

Դեբիի խոսքով՝ այս յուրահատուկ գաղափարն ինքը լրիվ պատահաբար հղացավ: Մի անգամ տեսավ մկանների պատկերով լոսինա հագած կնոջ: Նա մտածեց, որ այդպիսի կոստյումը հրաշալի տեսողական օգնություն կլինի:

Հաջորդ օրը Դեբին իր միտքը պատմեց դպրոցի տնօրենին: Նրան շատ դուր եկավ գաղափարը և ուսուցչուհին այն իրականցնելու թույլտվություն ստացավ:

 

Մարդու մարմնի մասերի տեսողական ցուցադրությունը հրաշալի արդյունք ունեցավ: Աշակերտները հրաշալի մտապահում են նյութը հաջորդ դասի համար և հրաշալի են պատասխանում դասը: Այդ հաջողությունից ոգեշնչված՝ Դեբին իր ցուցադրական զգեստապահարանը ոսկորների և ներքին օրգանների պատկերով ևս մի քանի հագուստներով համալրեց:

 

Ստորև բերված տեսանյութում ցուցադրված է Դեբիի դասերից մեկը:

Views: 466 | Added by: edgar | Rating: 0.0/0
loading...
Total comments: 0
avatar