Չգիտեմ՝ ինչ կանի ինձ Եվան էս նկարի հրապարակման համար, բայց… (ֆոտո) - 26 January 2016 - ԲլոգԼուր
Yandex.Metrica
Home » 2016 » January » 26 » Չգիտեմ՝ ինչ կանի ինձ Եվան էս նկարի հրապարակման համար, բայց… (ֆոտո)
loading...
loading...
4:32 PM
Չգիտեմ՝ ինչ կանի ինձ Եվան էս նկարի հրապարակման համար, բայց… (ֆոտո)

Հաղորդավար, ռեժիսոր Վրույր Թադևոսյանը ֆեյսբուքի իր էջում գրում է.

«Այսօր Եվա Ռիվասի ծննդյան օրն է։

Չգիտեմ ինչ կանի ինձ Եվան՝ էս նկարի հրապարակման համար, բայց էսօր ինձ ամեն ինչ կարելի է… Ցանկացած արտիստ, որ բեմի վրա է, սեփական դրաման ունի՝ վայրիվերումներով ու ճակատագրի անակնկալներով։ Եվան էլ։ Աննկարագրելի էմոցիոնալ մարդ, բայց միշտ զգուշավոր քայլերով, անասելի նվիրված ԸՆԿԵՐ, որ ամենախիստը կարող է լինել ու ամենաքննադատողը, բայց ամենաարագ հասնողն ու օգնողը, աշխարհի ամենաբարդ կինն ու ամենապարզ կանացիությունը՝ հոգատար ու նվիրված… Եվայի հետ առաջին հարցազրույցս արել եմ 18 տարեկանում, ու չէի էլ մտածում, որ մի օր այսքան կմտերմանանք, բայց արի ու տես…Ես իսկապես քիչ հաջողակներից եմ, որ նման ընկեր ունեմ, ու տխուր թե ուրախ պահերին ես կարող եմ միշտ դիմել նրան… Շնորհավոր ծնունդդ Եվս, ամենակարևոր ու լավագույն հաղթանակները դեռ առջևում են, ու դեռ երկար ենք միասին տոնելու ձեռքբերումներդ»։

 

Views: 2350 | Added by: edgar | Rating: 4.0/3
loading...
Total comments: 0
avatar